Այսօր` 06.09.2010 Ժամանակը Երևանում` 06:16:06

Թարմացում` 04.09.2010 17:58

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
03.09.2010
02.09.2010
01.09.2010

 

 
 
Առողջ միջավայրում է ծնվում առողջ միտքը, ասում է ՀՀ նախագահը

23.07.2010 16:16

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում էր` պարգեւատրելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներին: Մրցույթը 7 տարվա պատմություն ունի: Այս տարին աչքի է ընկել մասնակիցների մեծ թվով: Նախագահը ցանկություն է հայտնել, որ տարեցտարի մարզական ընտանիքների թիվը Հայաստանում շատանա, քանի որ համոզված է. «Առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք, իսկ մենք առողջ մտքի մեծ կարիք ունենք»:

Եթե նախորս տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել է 171 ընտանիք, ապա այս տարի մասնակից- ընտանիքների քանակը հասել է 347- ի: Եզրափակիչ փուլին, սակայն, հասավ ընդամենը 72 ընտանիք` ՀՀ մարզերից, Երեւանից եւ ԼՂՀ- ից 6- ական ընտանիք£

Բավական մասնագիտորեն մարզական քայլերթին` ծնողների հետ միասին քայլում էին նաեւ ամենակրտսեր մասնակիցները: Ի դեպ` մրցույթն այս տարի անցկացվել է 2 տարիքային խմբով: Առաջին տարիքային խմբում ընտանիքի երեխաները 6- 9 տարեկան են, երկրորդ խմբում 10- ից 13: Յուրաքանչյուր տարիքային խմբի ամենակրտսեր մասնակիցը խրախուսական նվեր ստացավ 100 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է գլխավոր մրցանակակիրներին, ապա նրանք որոշվեցին տեղում: Ի դեպ, ընտանիքներն այստեղ էլ էին իրենց յուրովի դրսեւորում` մրցույթից առաջ ոմանք հոգեբանորեն պատրաստվում էին խաչակնքվելով, ոմանք էլ մեկը մյուսին ոգեւորելով:

Սանթրոսյանների ընտանիքը Երեւանից է եւ մասնակցում էր երկրորդ տարիքային խմբում: Առաջին տեղը զբաղեցբելու համար վկայագիր եւ 500 հազար դրամ ստանալը քիչ չէ, բայց մրցույթը ընտանիքին տվեց ավելի շատ բան, ասում է ընտանիքի հայրը՝ Մելիք Սանթրոսյանը:

«Ամուր ընտանիք էինք մինչեւ սա էլ, եւ սա ավելի մեզ ամրացրեց եւ հնարավորություն ունեցանք երեխայի հետ գնալ մարզվելու, որովհետեւ իրոք ժամանակ չի լինում հաճախակի երեխայով զբաղվել կամ գնալ մարզադաշտ պարապելու»:

Առաջին տարիքային խմբում հաղթող ընտանիքը Շիրակի մարզից էր: Հաջողությունը նրանց ժպտաց երկրորդ փորձից, ասում է Հարություն Ալեքսանյանը:

«Ճիշտն ասած՝ մենք արդեն երկրորդ տարին է, որ մասնակցում ենք այս միջոցառմանը: Առաջին տարին, իհարկե, որպես սկնակ անհաջողություններ եղան, բայց այս տարի արդեն մենք լուրջ նախապատրաստված էինք եւ շատ ուրախ ենք, որ ճանաչվեցինք որպես հաղթողներ: Դժվար էր, որովհետեւ երկար եւ տանջալի աշխատանք էր պետք, որպեսզի հասնեինք այս նպատակին: Փետրվար ամսից սկսած մենք շաբաթական երեք անգամ պարտադիր կանոնավոր մարզումներ էին անցկացնում»£

Կանոնավոր մարզումներն ընտանիքների համար պարտադիր էին դարձել, քանի որ մրցում էին 6 մարզաձեւերում` փոխանցավազք, բասկետբոլի գնդակի նետում զամբյուղի մեջ, պարանի ձգում, թենիսի գնդակի նետում, տեղից հեռացատկ եւ խաղային փոխանցավազք:

Այս ապրելակերպն ընտանիքների համար արդեն ավանդույթ է, սպորտը` պահանջ եւ մարզումները շարունակվելու են մրցույթից հետո էլ, խոստովանում էին մրցույթի մասնակիցները` դրանով իսկ ոգեւորելով նաեւ երկրի նախագահին:

«Ցանկանում եմ, որ միշտ լինեք այսքան առողջ, առույգ, ճարպիկ եւ ուժեղ: Այսպիսի միջավայրում մեծացած երեխաները ճիշտ մանկություն են ունենում եւ որպես կանոն այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները դառնում են հասարակության արժանի անդամներ: Եթե մենք ասում ենք, որ մեր գլխավոր հարստությունը մարդն է, առաջին հերթին մենք պետք է աշխատենք, որ այդ մարդը լինի առողջ: Առողջ մարդը միշտ էլ ունակ է հաղթանակների, առողջ մարդը միշտ ունակ է պայքարի, առողջ մարդը միշտ ունակ է հասնելու հաջողությունների»£

Ոչ մի մասնակից մրցույթից ձեռնունայն չվերադարձավ: Մարզահագուստներից մինչեւ տարբեր մարզաձեւերում հաղթանակի համար նախատեսված 100 հազարական դրամներ: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցնողները նաեւ ստացան համապատասխանաբար 400 եւ 300 հազարական դրամ: Մրցույթի պարգեւատրման ֆոնդը 15 միլիոն 200 հազար դրամ է, իսկ դրամական պարգեւներն ընտանիքները պատրաստվում են ծախսել տարբեր կերպ` մեկը կլուծի ընտանեկան խնդիրները, մյուսն էլ կօգտագործի ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու համար:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

04.09.2010 17:58  Հասարակություն

ՀՀ վարչապետն ու Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Լոռու մարզում են


04.09.2010 17:46  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին


04.09.2010 16:07  Հասարակություն

«Ներողություն խնդրողներից մեկը ես եմ եղել»,- խոստովանել է Զաֆեր Յորուքը


04.09.2010 15:24  Քաղաքական

Արտակ Զաքարյան.«ՀԱԿ-ի գործողություններին առանձնապես լուրջ վերաբերվել պետք չէ»


04.09.2010 14:14  Պաշտոնական

Շ. Քոչարյան. «Ժամանակն է, որ Ադրբեջանի հուսահատ և սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան»


04.09.2010 13:46  Մշակույթ

Թուրքիան հետագայում հրաժարվելու է իր ժխտողական քաղաքականությունից եւ ճանաչելու է ցեղասպանության փաստը, կարծում է Ժերար Դեպարդիեն


04.09.2010 13:01  Պաշտոնական

Փրկարարի օրը նշանավորվել է ԱԻՆ նորակառույց շենքի բացմամբ


04.09.2010 11:32  Պաշտոնական

Հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը կանխվել է


03.09.2010 16:35  Քաղաքական

Սեպտեմբերի 17-ի հանարահավաքը ՀԱԿ -ը կանցկացվի Մատենադարանի մոտ


03.09.2010 16:22  Միջազգային

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիներ


03.09.2010 15:24  Տնտեսություն

Բացվել է «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսը


03.09.2010 15:09  Մշակույթ

Աղթամարի Սբ. Խաչը կբացվի առանց խաչի


03.09.2010 13:51  Տնտեսություն

Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը


03.09.2010 12:58  Մշակույթ

Ք.Ա. 3600-3400 թթ-ին Սիսիանին հարող Ներքին Գոտեձորում մարդիկ երկրագործությամբ են զբաղվել


03.09.2010 12:35  Մշակույթ

«Թումանյանական հեքիաթի օր»` Դսեղում


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon