Այսօր` 10.09.2010 Ժամանակը Երևանում` 00:20:39

Թարմացում` 09.09.2010 18:29

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
07.09.2010
06.09.2010
05.09.2010

 

 
 
Վիկ Դարչինյան.«Ես պաշտպանելու եմ իմ տիտղոսները»

05.03.2010 13:52

Ռուզան Խաչատրյան
«Ռադիոլուր»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի այս օրերի թիվ մեկ իրադարձությունն է տեղի ունենալու վաղը՝ Լաս Վեգասում: Ինչպես փոխանցում է «Ֆրանսպրես» գործակալությունը, «Ավստրալիայից ծնունդով հայաստանցի Վիկ Դարչինյանը իր պատվավոր տիտղոսներով ռինգ է բարձրանալու ոչ այնքան հայտնի մեքսիկացի Ռոդրիգո Գուերրոյի դեմ մրցամարտում»:

«Կատաղած ցուլն» ընդդեմ «Կատվի ձագի»: Այսպիսին են Դարչինյանի եւ Գուերրոյի մարզական մականունները:

«22- ­ամյա Գուերրոն այս օրերին ժամանակի մի մասն էլ անցկացնում է՝ ժխտելով տարածված կարծիքը, թե ինքը պատրաստ չէ Դարչինյանի նման հակառակորդ ունենալուն»,- ­գրում է «Philboxing» ինտերնետային պարբերականը՝ մեջբերելով Գուերոյի խոսքը. «Գիտեմ, շատերը կարող է լսած չլինեն իմ մասին, բայց երաշխավորում եմ, որ դրա պատճառով գետնին չեմ տապալվելու առաջին կամ 12-­րդ, կամ որեւէ ռաունդում»:

Նույն պարբերականին Վիկ Դարչինյանն ասել է. «Ես պաշտպանելու եմ իմ տիտղոսները, Գուերրոն լավ երեխա է, չեմ ուզում նրան նսեմացնել, կարծում եմ՝ բռնցաքամարտում ապագա ունի, բայց այդ ապագան չի սկսվելու հենց շաբաթ օրվանից, որովհետեւ ես նրան հաղթելու եմ»:

«BoxingScene» ինտերնետային պարբերականը Դարչինյանի հետ իր ծավալուն հարցազրույցն այսպես է վերնագրել՝ «Վիկ Դարչինյան. Ցուլը դեռ կատաղի է»:

Հոդվածի հեղինակ Թոմաս Գերբասին գրում է. «Ավանդաբար, 34 տարեկանում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն սկսում են հաշիվները փակել մեծ սպորտի հետ, բայց ահա Վիկ Դարչինյանը՝ Սիդնեի, իհարկե հաստատ նաեւ՝ Վանաձորի պարծանքը, դեռեւս մնում է կատաղի հակառակորդ»:

Հեղինակը հիշում է, որ Դարչինյանը կարողացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտում 2007 թվականի իր առաջին պարտությունից հետո բազմակի վերադարձնել հաղթանակները. ինչպե՞ս:

«Պարտությանս պատճառն իմ սխալն էր, ասում է Դարչինյանը,­ իր նոք աութից հետո ես էի պատրաստվում նրան նոք աութ անել, եթե մի քանի վայրկյան ավելի ժամանակ ունենայի, վեր կկենայի ու ցույց կտայի...Բայց ի՞նչ եղավ Դոնարիեի հետ դրանից հետո, նա ինձ հետ երբեւէ չկամեցավ մրցել, աշխարհի որեւէ չեմպիոնի հետ չմրցեց, իսկ ես՝ այո, եւ հաղթեցի երեքին էլ՝ նոք աութով»:

«Այն, որ վաղվա մրցամարտը ԱՄՆ- ­ի ոչ թե Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես, այլ Նեվադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում է լինելու, Դարչինյանի համար թե° լավ, թե° վատ կողմեր ունի. Լոս Անջելեսի հայկական մեծ համայնքից նրա ընկերները՝ եթե շոուի ժամանակ ոգեւորիչ, ապա մինչ այդ նաեւ խանգարող դեր կարող էին ունենալ ­գրում է մարզական մեկնաբանը՝ մեջբերելով. «Ես շատ ընկերներ ունեմ Կալիֆոռնիայում, չեմ կարողանում ամբողջովին մարզվելու վրա կենտրոնանալ: Հայաստանից էլ են ընկերներիցս 15­20 հոգի ժամանում: Ու ինձ համար շատ բարդ է, երբ գալիս եմ Ամերիկա, եւ մարզվում Լոս Անջելեսում: Լոսում անհնար է կենտրոնանալ մարզումների վրա: Պարտավոր ես կենտրոնանալ, քաշ կորցնել, ու դա շատ դժվար է լինում այնտեղ: Նրանք միշտ ուտելու ինչ-­որ բան են բերում: Ու բարդ կացություն է ստեղծվում»:

Վիկ Դարչինյանի բոլոր մրցակիցները հիմա իրենից երիտասարդ են. «Բայց նրանցից ոչ մեկն ինձանից ավելի ուժեղ չի ռինգում: Եթե բռնցքամարտում քեզ ծեր ես զգում, իրոք ծերանում ես: Բայց երբ քեզ երիտասարդ ես զգում, տարիքդ չես զգում: Իմ վաղվա մրցակիցը 22 տարեկան է, բայց կտեսնեք, թե նրանից որքան ավելի արագ եմ շարժվում ու որքան ավելի ուժեղ եմ նրանից: Նոքաութ եմ անելու: Հանդիսատեսին ցույց եմ տալու, թե ինչի համար են վճարել: ...Ես 34 տարեկան եմ: 26 տարի է, որ բռնցքամարտում եմ, կարծում եմ, բոլորից լավ գիտեմ այս մարզաձեւը: Բայց մինչ օրս սովորում եմ: Երբ ասում ես՝ ամեն ինչ գիտեմ, ուրեմն հեռանալու ժամանակը եկել է: Ես մինչ օրս սովորում եմ ու հավեսով եմ պայքարում ռինգում: Ես հոգով դեռ շատ երիտասարդ եմ: Եվ մարդիկ կարող են տեսնել, որ ես ամեն անգամ վերադառնում եմ ավելի եւ ավելի ուժեղացած»,- ասում է Վիկ Դարչինյանը, որը վաղը Լաս Վեգասում մրցամարտելու է Ռոդրիգո Գուերրոյի հետ:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

09.09.2010 18:29  Տնտեսություն

480 միլիոն դրամ` ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման համար. Դա այնդքան էլ մեծ գումար չէ, կարծում է Հովիկ Աբրահամյանը


09.09.2010 17:12  Հասարակություն

ԿԳ փոխնախարար. «Քննադատությունները շատ հաճախ տեղին են եղել»


09.09.2010 16:06  Տնտեսություն

Հայաստանը մրցունակությամբ 139 երկրների թվում 98-րդն է


09.09.2010 15:17  Քաղաքական

Հրայր Թովմասյան.«Ընդդիմությունն այն ուժն է, որն, անկախ ամեն ինչից, հայհոյում է իշխանություններին»


09.09.2010 15:10  Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են


09.09.2010 14:42  Տնտեսություն

Նոյեմբերի մեկից կենսաթոշակները կբարձրանան


09.09.2010 14:21  Տնտեսություն

Ալեքսանդր Ցվետկով .«Մենք կարող ենք համատեղել մեր ուժերը` փոխշահավետ համագործակցության համար»


09.09.2010 13:24  Քաղաքական

Ալեքսանդր Մանասյանի «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գիրքը բաժանվելու է անվճար


09.09.2010 11:51  Հասարակություն

Հաստատվել է Նիդեռլանդներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանություններ ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերը


09.09.2010 11:18  Քաղաքական

Այսօր Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


08.09.2010 19:39  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի “Կանադա-Հայաստան” պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը


08.09.2010 18:26  Հասարակություն

Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է»


08.09.2010 16:49  Պաշտոնական

Բակո Սահակյանը միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար


08.09.2010 16:05  Հասարակություն

Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը


08.09.2010 14:37  Քաղաքական

ՀՌԱԿ ատենապետ.«Ղարաբաղյան խնդրի զարգացումների ժամկետը այս տարվա դեկտեմբերն է»


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon