|
Բացվեց ֆուտբոլի ակադեմիան |
|
01.09.2010 18:17
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 1- ին՝ Նոր ուսումնական տարվա սկզբին իր դռներն է բացում նաեւ ֆուտբոլի ակադեմիան։ Բացման արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տեխնիկական կենտրոնի հիմքերը դրվել են դեռ 2007- ին: Այսօր այն արդեն իրողություն է, որտեղ կմարզվեն 1000- ից ավելի ֆուտբոլիստներ, որոնք պետք է լրացնեն մեր հավաքականի շարքերը:
ավելի...
|
| |
|
Ջորկաեֆը ցանկանում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը |
|
27.07.2010 14:49
Ֆուտբոլի աշխարհի եւ եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի անդամ Յուրի Ջորկաեֆը, ով ներկայումս բնակվում է Ֆրանսիայում եւ սեփական հիմնադրամի միջոցներով զբաղվում է ֆուտբոլի զարգացման խնդիրներով, francefootball.fr-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ կցանկանար գլխավորել Հայաստանի հավաքականը:
ավելի...
|
| |
|
Առողջ միջավայրում է ծնվում առողջ միտքը, ասում է ՀՀ նախագահը |
|
23.07.2010 16:16
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում էր` պարգեւատրելու «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթողներին: Մրցույթը 7 տարվա պատմություն ունի: Այս տարին աչքի է ընկել մասնակիցների մեծ թվով: Նախագահը ցանկություն է հայտնել, որ տարեցտարի մարզական ընտանիքների թիվը Հայաստանում շատանա, քանի որ համոզված է. «Առողջ միջավայրում միշտ ծնվում է առողջ միտք, իսկ մենք առողջ մտքի մեծ կարիք ունենք»:
ավելի...
|
| |
|
Իսպանիան՝ աշխարհի չեմպիոն |
|
12.07.2010 12:04
Երեկ երեկոյան Յոհանեսբուրգի «Սոքեր Սիթի» մարզադաշտում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հոլանդիա-Իսպանիա խաղում, լրացուցիչ ժամանակում, 116-րդ րոպեին Բարսելոնայի խաղացող Ինյեստան հաղթանակ բերեց իր թիմին: Իսպանիան առաջին անգամ գրավեց աշխարհի գավաթը:
ավելի...
|
| |
|
Հարձակում սամբոյի ֆեդերացիայի կայքի վրա |
|
03.07.2010 14:06
Հուլիսի 2- ի երեկոյան ադրբեջանական հաքերները խափանել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի www.sambo.am կայքը: «Հավանաբար նրանց զայրացրել է գլխավոր էջում պատկերված ՀՀ եւ ԼՂՀ համատեղ քարտեզը` ազատագրված տարածքներով»,- նման կարծիք են հայտնում ֆեդերացիայում:
ավելի...
|
| |
|
Ջերմուկի մրցաշարին մասնակցում է աշխարհի 3 չեմպիոն |
|
23.06.2010 20:38
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկեց ՖԻԴԵ- ի կանանց «Գրան պրի» 4- րդ մրցաշարջը, որին մասնակցում են 7 երկրների 12 շախմատիստուհիների£ Նրանց թվում են աշխարհի երեք չեմպիոնուհիներ՝ Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Անտունետա Ստեֆանովան (Բուլղարիա), Յան Շենը (ՉԺՀ)£
ավելի...
|
| |
|
Ամեն մենամարտից առաջ մոտ 10 կգ քաշ եմ գցում, խոստովանել է Վիկ Դարչինյանը |
|
04.06.2010 13:06
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւքաշային կարգում WBC- ի եւ WBA- ի ABO վարկածներով աշխարհի յոթակի չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր հանդիպել է լրագրողներին, նրանց պատմել իր առաջիկա մարտերի, մարտերից առաջ ունեցած իր զգացողությունների եւ բռնցքամարտի ասպարեզից դուրս գալուց հետո իր հետագա հնարավոր ծրագրերի մասին:
ավելի...
|
| |
|
Առաջին մեդալները |
|
14.05.2010 16:50
Բելառուսի մայրաքաղաքում անկցակվող սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումների առաջին օրը հայ մարզիկները նվաճել են երկու բրոնզե մեդալ, մեկը` կանանց մրցումներում հանդես եկող մեր միակ մարզուհին` Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սան Ռուզաննա Սարգսյանը 48 կգ քաշային կարգում, մյուսը` Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում£
ավելի...
|
| |
|
Բանակային սամբիստը` Եվրոպայի չեմպիոն |
|
17.04.2010 18:11
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնության երկրորդ օրը նույնպես բարեհաջող էր հայ սամբիստների համար: 68 կգ քաշային ԲԿՄԱ- ի սան Տիգրան Կիրակոսյանը հռչակվել Եվրոպայի չեմպիոն, իսկ 68 եւ 100 կգ-ից բարձր քաշային կարգերում համապատասխանաբար հանդես եկող Արմեն Ադամյանը եւ Արտուշ Մկրտչյանն այսօր արժանացել են բրոնզե մեդալի£
ավելի...
|
| |
|
Առաջին մեդալները Եվրոպայի առաջնությունում |
|
17.04.2010 12:37
Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվող Սամբոյի պատանիների, աղջիկների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունան հենց առաջին օրը հաջող էր հայ մարզիկների համար£
75 կգ քաշային կարգում հանդես եկող Մհեր Կարապետյանը արժանացել է արծաթե, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը բրոնզե մեդալի:
ավելի...
|
| |