|
30.07.2010 16:17
ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր հետաձգեց «Էկոդար» բնապահպանական ՀԿ- ն ընդդեմ ՀՀ կառավարության եւ ACP ընկերության դեմ հայցի քննությունը£ «Էկոդար»- ը բողոքարկում է Վարչական դատարանի որոշումը£ Վերջինս մերժել էր կազմակերպության` Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր գործողությունների դադարեցման պահանջով հայցը£
Դատական նիստը վարող դատավոր Սլավա Սարգսյանը հայցվոր կողմին չբացատրեց նիստի հետաձգման պատճառները, հայտնում են «Էկոդար»- ից£
«Սա օրենքի սահմաններում չէ. դատական ակտ է գործի քննությունը հետաձգելու մասին որոշումը, եւ այդ դատական ակտը պիտի լինի պատճառաբանված, որպեսզի կողմերին լինի հասկանալի, թե ինչու այսօր գործի քննությունը չկայացավ: Նաեւ, երեւի նկատեցիք նախագահող դատավորի արտահայտություններից, ինքը ծանոթ չէր գործին»,- լրագրողներին ասաց «Էկոդար»- ի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը£
Փաստաբանը ենթադրում է, որ այս ձգձգումները պայմանավորված են նրանով, որ Ժնեւում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը սեպտեմբերին պետք է քննարկվի խնդրի վերաբերյալ «Էկոդար» եւ «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը: ՀԿ- ներն իրենց դիմումում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովին են ներկայացրել Թեղուտի ծրագիրը կազմելու եւ իրականացնելու փուլում Օրհուսի կոնվենցիայի մի շարք դրույթների խախտումներ:
Փաստաբանի ենթադրությամբ` մեր դատական ատյանները սպասում են հանձնաժողովի որոշմանը:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|