Այսօր` 06.09.2010 Ժամանակը Երևանում` 05:34:24

Թարմացում` 04.09.2010 17:58

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
03.09.2010
02.09.2010
01.09.2010

 

 
 
Արդյո՞ք պետք է համասփյուռքյան մարմին ունենալ

30.07.2010 13:47

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ անել, որպեսզի Հայաստան- Սփյուռք համագործակցությունն արդյունավետ լինի եւ նպաստի ռազմավարական երեք խնդրի` հայապահպանության, հայկական ներուժի համախբվածության ու հայրենադարձության իրագործմանը: Հարցերն այսօր քննարկվել են Սփյուռքի նախարարության կազմակերպած` «Պետություն-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղանի ընթացքում:

Ղարաբաղյան խնդրում, Ցեղասպանության ճանաչման, եկեղեցու եւ հավատքի հարցերում Հայաստանն ու սփյուռքը միասնական են, սակայն Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փորձում է սփյուռքահայ կառույցների միջոցով հստակեցնել, թե ինչպես համագործակցել, որ աշխարհի 100 երկրում հաստատված մոտ 7 մլն սփյուռքահայերին հասանելի լինի անելիքը:

«Արդյո՞ք պետք է համասփյուռքյան մարմին ունենալ,թե՞ համացանցի միջոցով համակարգել»,- ասել է Սփյուռքի նախարարը:

Առանց սփյուռքի հետ համագործակցելու հնարավոր չէ ծրագրեր կազմակերպել, գործակցության հիմքը երկխոսությունն ու համագործակցությունն է, վստահեցրեց Հրանուշ Հակոբյանը, ում համար խնդիր է պարզել, թե ինչպես է ճիշտ համագործակցել սփյուռքի հետ: Նկատի ունենալով մեծաթիվ սփյուռք ունեցող Հունաստանի, Լեհաստանի, Իսրաելի, Ռուսաստանի օրինակը՝ մտածում են ճիշտ է արդյոք համասփյուռքյան համակարգող մարմիններ ունենալ եւ դրա միջոցով համակարգել աշխատանքը:

Սովորելու շատ բան կա հրեական սփյուռքից, մեզ հետ զրույցում պարզաբանեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Հազար տարի աղոթեցին ու ստացան պետություն: Հունաստանի համար էլ ուսանելի է Հայաստանի օրինակը, թե ինչպես են հայերը պահպանում իրենց ինքությունը: Խնդիր կան Խորհրդային Միության լուծումից ձեւավորված սփյուռքի հետ»,- ասել է նա:

Իսկ ինչպե՞ս աշխատել, որ դժգոհությունները հնարավորինս քիչ լինեն:

ԱԺ Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության քարտուղարը պարզաբանեց, թե դրանից խուսափել հնարավոր չէ: Բոլոր երկրներում էլ փոխադարձ դժգոհություն կա, սակայն ամեն ինչից բարձ պետք է լինի համահայկականության զգացումը, կարծիք հայտնեց պատգամավորը:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

04.09.2010 17:58  Հասարակություն

ՀՀ վարչապետն ու Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Լոռու մարզում են


04.09.2010 17:46  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին


04.09.2010 16:07  Հասարակություն

«Ներողություն խնդրողներից մեկը ես եմ եղել»,- խոստովանել է Զաֆեր Յորուքը


04.09.2010 15:24  Քաղաքական

Արտակ Զաքարյան.«ՀԱԿ-ի գործողություններին առանձնապես լուրջ վերաբերվել պետք չէ»


04.09.2010 14:14  Պաշտոնական

Շ. Քոչարյան. «Ժամանակն է, որ Ադրբեջանի հուսահատ և սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան»


04.09.2010 13:46  Մշակույթ

Թուրքիան հետագայում հրաժարվելու է իր ժխտողական քաղաքականությունից եւ ճանաչելու է ցեղասպանության փաստը, կարծում է Ժերար Դեպարդիեն


04.09.2010 13:01  Պաշտոնական

Փրկարարի օրը նշանավորվել է ԱԻՆ նորակառույց շենքի բացմամբ


04.09.2010 11:32  Պաշտոնական

Հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը կանխվել է


03.09.2010 16:35  Քաղաքական

Սեպտեմբերի 17-ի հանարահավաքը ՀԱԿ -ը կանցկացվի Մատենադարանի մոտ


03.09.2010 16:22  Միջազգային

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիներ


03.09.2010 15:24  Տնտեսություն

Բացվել է «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսը


03.09.2010 15:09  Մշակույթ

Աղթամարի Սբ. Խաչը կբացվի առանց խաչի


03.09.2010 13:51  Տնտեսություն

Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը


03.09.2010 12:58  Մշակույթ

Ք.Ա. 3600-3400 թթ-ին Սիսիանին հարող Ներքին Գոտեձորում մարդիկ երկրագործությամբ են զբաղվել


03.09.2010 12:35  Մշակույթ

«Թումանյանական հեքիաթի օր»` Դսեղում


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon