Այսօր` 06.09.2010 Ժամանակը Երևանում` 06:33:17

Թարմացում` 04.09.2010 17:58

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
03.09.2010
02.09.2010
01.09.2010

 

 
 
Դատական հայց՝ փոխհատուցելու նախորդ դարասկզբին Թուրքիայից բռնահանված հայերի ունեցվածքը

30.07.2010 11:36

Ռուզան Խաչատրյան
«Ռադիոլուր»

Ամերիկահայերը դիմել են Դաշնային դատարան՝ առաջին անգամ ուղիղ պատասխանատվության կանչելով Թուրքիայի կառավարությանը եւ թուրքական երկու խոշոր բանկի:

Հայցվորները Թուրքիայի կառավարությունից, Թուրքիայի Կենտրոնական բանկից եւ Թի Սի Զիրաթ Բանքաշին բանկից պահանջում են փոխհատուցել նախորդ դարասկզբին Թուրքիայից բռնահանված հայերի ունեցվածքը: Այս երկուսը Թուրքիայի ամենախոշոր բանկերն են, իսկ նրանց հիմնադրման տարեթվերը հասնում են մինչեւ 1860- ­ականներ:

Հայցը կազմել են հայերի ավանդների փոխհատուցման նախորդ դատական գործերից հայտնի փաստաբանները՝ երկու ամերիկահայերի անունից: Այսպիսով, անվանական հայցվորներն են Լոս Անջելեսից՝ Կարպիս Դավոյանը եւ Քուինսից՝ Հրայր Թուրաբյանը:

«ԷյՓի» գործակալությունը հաղորդում է նաեւ, որ փաստաբանները դատական աստիճանական ընթացակարգ են պնդել, ինչը, ըստ դատախազ Բրայան Կաբատեքի, երկար գործընթաց է եւ մոտ երեք տարի կտեւի:

Փաստաբանները նշում են, որ պատասխանող կողմը տարիներ ի վեր թույլ է տվել օրենքների եւ միջազգային նորմերի հետեւյալ խախտումները. վստահության չարաշահում, զարտուղի ճանապարհներով հարստացում, մարդու իրավունքների ոտնահարում:

Դրա արդյունքում, հայցվորները պահանջում են թուրքահայերից ժամանակին բռնագրավված հողերի, շինությունների, բիզնեսների, այդ երկու բանկերին պահ տված ավանդների փոխհատուցում՝ ինչպես նաեւ հոգեւոր ու այլ նշանակության արվեստի անգին նմուշների, որոնց մի մասը պահվում է Թուրքիայի հանրապետության թանգարաններում:

Փաստաբան Մարկ Գերագոսը ԷյՓի գործակալության թղթակցին ասել է, որ առաջին անգամ է, երբ դատական հայցը ուղիղ կերպով հասցեագրված է Թուրքիայի հանրապետությանը, որպես պատասխանող կողմ:

«Այս հայցը կազմած բոլոր փաստաբաններն էլ Ցեղասպանությանը զոհ դարձած եւ բռնի տեղահանված ազգականներ ունեն, ինչը հատուկ հնչողություն է տալիս դատական պրոցեսին»,- ­ասել է Մարկ Գերագոսը:

Դատական հայցում մի անգամ եւս նշված է, որ ավելի քան մեկ միլիոն հայ է սպանվել նախորդ դարասկզբին Թուրքիայի պաշտոնյաների ու զինված ուժերի կազմակերպած կոտորածի ժամանակ, բռնի գաղթի երթերում ու ճամբարներնում:

«Էյ Փին» այստեղ հիշեցնում է, որ ԱՄՆ- ­ը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հայցվորները պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը ժամանակին համաձայնել է կառավարել բռնագրվված սեփականությունը, հավաքել դրանցից ստացվող վարձավճարները կամ վաճառքի հասույթը, դրամական ավանդերը մինչեւ կվերականգնվեն դրանց հանդեպ սեփականության իրավունքները:

«Դրա փոխարեն կառավարությունը թաքցրել է այդ սեփականությունը եւ նման սեփականության բերած եկամուտները»,- ասում են փաստաբանները:

«Էյ Փի» գործակալությունը փորձել է այս առիթով ստանալ նաեւ Լոս Անջելեոսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության արձագանաքը, ինչը դեռ չի ստացել, նույնը՝ թուրքական երկու բանկերից:

Հայցվորների փաստաբանները կարծում են, որ վիճարկվող ունեցվածքին, բանկային անվանդներին առնչվող փաստաթղթերը կան, եւ որ փոխհատուցումը կարող է հասնել միլիարդավոր դոլարների:

Մարկ Գերագոսը հավելել է, որ հայկական համայնքների մեծագույն խնդիրն, ամեն դեպքում, մնում է ցեղասպանության ճանաչումը:

2000թ. ԱՄՆ- ­ի Կալիֆոռնիա նահանգի օրենսդրությունը ճանաչեց ցեղասպանությունը, ինչը նման մի այլ գործով հայցվորներին իրավունք տվեց փոխհատուցում պահանջել Թուրքիայում ապահովագրական ընկերություններին ժամանակին պահ տված վճարների դիմաց: Սակայն իններորդ շրջանի վճռաբեկ դատարանը բեկանց այդ օրենքի հիման վրա կայացված վճիռը, ինչը Գերագոսը բողոքարկել է:

Հիշեցնեմ, Նյու Յորք Լայֆ ինշուրանս կորպորացիան եւ ֆրանսիական Աքսան միասին մոտ 40 միլիոն դոլար են վճարել նախորդ դարասկզբին եւ ավելի վաղ իրենց ապահովագրական գումարներ պահ տված հայերի ժառանգներին:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

04.09.2010 17:58  Հասարակություն

ՀՀ վարչապետն ու Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Լոռու մարզում են


04.09.2010 17:46  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին


04.09.2010 16:07  Հասարակություն

«Ներողություն խնդրողներից մեկը ես եմ եղել»,- խոստովանել է Զաֆեր Յորուքը


04.09.2010 15:24  Քաղաքական

Արտակ Զաքարյան.«ՀԱԿ-ի գործողություններին առանձնապես լուրջ վերաբերվել պետք չէ»


04.09.2010 14:14  Պաշտոնական

Շ. Քոչարյան. «Ժամանակն է, որ Ադրբեջանի հուսահատ և սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան»


04.09.2010 13:46  Մշակույթ

Թուրքիան հետագայում հրաժարվելու է իր ժխտողական քաղաքականությունից եւ ճանաչելու է ցեղասպանության փաստը, կարծում է Ժերար Դեպարդիեն


04.09.2010 13:01  Պաշտոնական

Փրկարարի օրը նշանավորվել է ԱԻՆ նորակառույց շենքի բացմամբ


04.09.2010 11:32  Պաշտոնական

Հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը կանխվել է


03.09.2010 16:35  Քաղաքական

Սեպտեմբերի 17-ի հանարահավաքը ՀԱԿ -ը կանցկացվի Մատենադարանի մոտ


03.09.2010 16:22  Միջազգային

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիներ


03.09.2010 15:24  Տնտեսություն

Բացվել է «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսը


03.09.2010 15:09  Մշակույթ

Աղթամարի Սբ. Խաչը կբացվի առանց խաչի


03.09.2010 13:51  Տնտեսություն

Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը


03.09.2010 12:58  Մշակույթ

Ք.Ա. 3600-3400 թթ-ին Սիսիանին հարող Ներքին Գոտեձորում մարդիկ երկրագործությամբ են զբաղվել


03.09.2010 12:35  Մշակույթ

«Թումանյանական հեքիաթի օր»` Դսեղում


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon