|
10.03.2010 15:10
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
«Հայելի» ակումբում այսօր հետձմեռային սթրեսի եւ ընդհանրապես սթրեսի պատճառների ու հետեւանքների մասին են խոսել Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբան Գայանե Մելիքյանն ու Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի դոցենտ, հոգեբան Սամվել Խուդոյանը: Յուրաքանչյուր փոփոխություն կարող է սթրեսի պատճառ դառնալ, լինի տարիքային, եղանակային, թե այլ անցում, ասել են նրանք:
Պատահական չհամարելով, որ գարնանն են տեղի ունենում նաեւ հեղափոխություններն ու ցույցերը՝ Սամվել Խուդոյանն ասել. « Անցումային շրջանները ճգնաժամային են համարվում, եւ այդ շրջանում ե°ւ հիվանդություններն են շատանում, ե°ւ հոգեբանական լուրջ պրոբլեմներ են լինում: Օրինակ՝ օգոստոսի առաջին տասնօրյակից սկսած՝ սրտի կաթվածները սկսում են շատանալ: Անցում է կատարվում ամառային փուլից դեպի ձմեռային: Ըստ երեւույթին, դա կապված է տիեզերական ընթացքի հետ»:
Նյարդաբան Գայանե Մելիքյանն էլ նշել է, որ վերջին շրջանում նկատվում է դիմելիության աճ, հիմնականում դիմում են կանայք:
«Օրվա ընթացքում, եթե լինի 10 դիմում, 10- ից 7-ը դիմում է սթրեսով: Մեծ մասամբ ընտանեկան պրոբլեմներն են, երկրորդ տեղում՝ աշխատանքային սթրեսները եւ հետո նոր մնացած բոլոր պատճառները»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|