|
10.03.2010 12:58
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում լրագրողների հետ է հանդիպել Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը, ով օրերս է վերադարձել Ինդոնեզիայում կայացած ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի /ՅՈՒՆԵՊ/ կառավարման խորհրդի տարեկան համաժողովից եւ հիմնականում անդրադարձել է այցի արդյունքներին, էկոլոգիական նոր մարտահրավերներին եւ իրավիճակի հրատապ բարելավման նոր մոտեցումներին: Համաժողովին երկրները նեկայացված են եղել Բնապահպանության նախարարությունների եւ Հ/Կ-ների մակարդակով:
Թե ինչ են տալիս համաժողովները մեր երկրին, բնապահպան Կարինե Դանիելյանի տեսակետը.
«Մենք պետք է տեղյակ լինենք համաշխարհային գործընթացներից, մեր մասնակցությունը մեր պատասխանատվությունն էլ ավելի է դարձնում: Երկրները ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքները նաեւ, բայց հիմնականում քննարկվում էր համամոլորակային իրավիճակը, հիմնական խնդիրները՝ ինչի ենք հասել եւ ինչ պետք է անել»:
Հավելենք , որ այս գիտաժողովին Հայաստանը առաջին անգամ մասնակցել է 1990 թ-ին եւ 10 տարի է, ինչ որեւէ զեկույց չի ներկայցրել արդեն կատարված աշխատանքների մասին: Թե ի՞նչ զեկույց է ներկայացրել Հայաստանը այս տարի, լրագրողներին այդպես էլ չի հաջողվել պարզել:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|