|
10.03.2010 12:55
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Մեկ ամիսց էլ պակաս ժամանակ է մնացել, երբ քաղաքացիները սկսելու են բարձրացված սակագին վճարել սպառած գազի համար: Տնտեսագետների մի հատված պնդում է, որ սա իր հետեւից բերելու է նոր թանկացումներ, ինչն էլ կհանգեցնի սոցիալական ճգնաժամի:
Կառավարությանն էլ հանձնարարված է մշակել փոխհատուցման համակարգ, որը սոցիալապես անապոհվների համար կմեղմի սպասվող թանկացումը:
Ազգային Ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հակոբ Հակոբյանը այսօր «Հենարան» ակումբում ասել է, որ փոխհատուցման համակարգը դեռ մշակված չէ, բայց նաեւ չի հասկանում, թե ինչու են ապրիլին Հայաստանում կանխատեսում սոցիալական ճգնաժամ:
Հակոբ Հակոբյան.«Ես չգիտեմ՝ ով է նշում, թե ապրիլին կլինի սոցիալական ճգնաժամ, բայց հստակ կարող եմ ասել, որ դա չի երեւում Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ այնքան գումար ինչքան ծախսվել է 2009 թվականին սոցիալական բնագավառում, այդքան գումար ծախսում ենք 2010 թվականին:
Հետեւաբար, մեր սոցիալապես անապահով խավը կամ այն քաղաքացին, ով պետությունից ստանում է սոցիալական հոգածություն, քաղաքացու վիճակը չի կարող վատանալ: Համաշխարհայինը համաշխարհային է, բոլորինն է, այն ինչ-որ մերն է, մերն է: Կյանքը միշտ այդպես է, կան թանկացումներ, որոնց մի մասը կոմպենսացվում են, մի մասը՝ ոչ, մնում է հաջորդ տարվա համար»:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|