|
ԿԳ փոխնախարար. «Քննադատությունները շատ հաճախ տեղին են եղել» |
|
09.09.2010 17:12
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նոր ուսումնական տարին` նոր ուսումնական ծրագրերով: Ամեն օր խոսվում է կրթության որակի բարելավման մասին, բայց ակնհայտ արդյունքներ դեռևս չեն նկատվում: Մինչև հիմա գործող մեխանիզմները արժանացել են քննադատությունների և մարդկային գործոնի շահագործմանը, նկատում է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը` խոստովանելով, որ շատ հաճախ այդ քննադատությունները տեղին են եղել: Այսօր արդեն արվում է ամեն ինչ, որպեսզի որակի ապահովման կառույցները հնարավորինս օբյեկտիվ գործունեությամբ զբաղվեն:
ավելի...
|
| |
|
Հաստատվել է Նիդեռլանդներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանություններ ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերը |
|
09.09.2010 11:51
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունը հաստատել է Նիդեռլանդներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանություններ ստեղծելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ որոշումները պետք է վաղուց ընդունվեին, սակայն ճգնաժամը խանգարել է, այսօր արդեն ֆինանսավորման հետ կապված դժվարություններ չկան: Գործադիրը նաև հավանության է արժանացրել Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված համալիրի ստեղծման ծրագրին: Վերջինի մասնրամասները քաղաքաշինության նախարար վարդան Վարդանյանը կենրկայացնի նիստից հետո:
ավելի...
|
| |
|
Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է» |
|
08.09.2010 18:26
Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը պատասխանել է գերմանական Deutsche Welle-ի հարցերին`սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում սպասվող պատարագի առիթով:
«Թուրքիայի հայերը այդ պատարագին ոգեւորությամբ են սպասել, սակայն լուրը որ խաչը թուրքական իշխանությունները տեղադրել չեն հասցնի, հայերի ոգեւորությունը կոտրեց», - ասել է Արք. Աթեշյանը:
ավելի...
|
| |
|
Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը |
|
08.09.2010 16:05
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
2020 թվականին գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակով մրցակից երկիր կլինի, այսօր ՄԱԱ-ում հավաստիացրել է Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Գերատեսչության ղեկավարը, մատնանշելով ոլորտի բոլոր ձեռքբերումներն ու խնդիրները, մասնավորապես առանձնացրել է գիտությանը հատկացվող գումարը: Ըստ Սամվել Հարությունյանի` որքան էլ զարգանա գիտությունը, եթե չլինի համապատասխան ֆինանսավորում, այն չի արդարացնի սպասումները:
ավելի...
|
| |
|
Մետրոպոլիտենի հրդեհի պատառն ըստ մասնագետների` հին սարքավորումները նորերով չփոխարինելն է |
|
08.09.2010 14:20
Աննա Բալյան
«Ռադիոլուր»
Բաղրամյան պողոտայում, Հայաստանի նախագահի նստավայրի մոտ հրդեհ է բռնկվել, մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի սպասասրահում, ժամը 10:45-ի սահմաններում: Դեպքի վայր է մեկնել 6 հրշեջ մեքենա: Տեղում աշխատել են նաև փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբի աշխատակիցները: Պարզվել է, որ հրդեհի պատճառը եղել է կայարանի բարձր լարման էլեկտրավահանակում մալուխների կարճ միացումը: Վիրավորներ եւ տուժածներ չկան: Հրդեհաիջման աշխատանքներն ավարտվել են, բնականոն երթեւեկությունը մետրոպոլիտենում վերականգնվել և շարունակվում է:
(Լրացված)
ավելի...
|
| |
|
Հրդեհ` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, վիրավորներ եւ տուժածներ չկան |
|
08.09.2010 11:43
Աննա Բալյան
«Ռադիոլուր»
Բաղրամյան պողոտայում, Հայաստանի նախագահի նստավայրի մոտ հրդեհ է բռնկվել: Հրդեհը բռնկվել է մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի սպասասրահում ժամը 10:45-ի սահմաններում: Այս պահին դեպքի վայրում աշխատում է 6 հրշեջ մեքենա եւ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Տեղում պարզվել է որ հրդեհի պատճառը եղել է կայարանի բարձր լարման էլեկտրավահանակում մալուխների կարճ միացումը: Վիրավորներ եւ տուժածներ չկան: Մանրամասներ է ներկայացնում Փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուզաննա Հակոբյանը:
ավելի...
|
| |
|
«ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը քննարկման փուլում է |
|
07.09.2010 17:25
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Զինված ուժերում կարգապահական խնդիրները շուտով կարգավորվելու են հատուկ օրենքով, որի նախագիծը այժմ քննարկման փուլում է: Այսօր Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել «ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը քննարկելու համար: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովին է դիմել օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձաքննության ուղարկելու առաջարկով: Նույն առաջարկն արել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Սեպտեմբերի 9-ին հանձնաժողովը կորոշի, թե երբ է փաստաթուղթն ուղարկելու եվրոպական փարձագետներին:
ավելի...
|
| |
|
Ա.Հարությունյան.«Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն միավորվելու. Արմեն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում» |
|
07.09.2010 16:52
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հանրային հեռուստառադիոընկերության խորհորդն այսօր նիստ է հրավիրել ու մի քանի որոշումներ կայացրել: Դրանց ու նաև Հանրային հեռուստա ու ռադիոեթերում սեպտեմբերի 21-ից մեկնարկող նոր եթերաշրջանի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն ու Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյաը, ով նաև Հանրային հեռուստաընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է:
ավելի...
|
| |
|
Մշակութային նոր օջախ` Արթիկում, բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետը |
|
07.09.2010 15:01
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Շիրակի մարզի Արթիկ քաղաքում այսօր բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված մշակույթի տունը: Բացմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Արա Ագիշյանը, Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչները: Մշակույթի նոր օջախը հիմնվել է ամերիկահայ նշանավոր քանդակագործ եւ նկարիչ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն: Մինչ արարողությունը ՀՀ վարչապետը մշակույթի տան հարակից տարածքում եղեւնի է տնկել:
ավելի...
|
| |
|
«Պատժիչ-մահակային» իմիջը անհրաժեշտ է մեր կրթական համակարգին»,-կարծում է ԿԳ նախարարը |
|
07.09.2010 12:24
Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»
Ուսումնական այս նոր տարվա շեմին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության մամուլի սրահում հանդիպել է լրագրողներին, խոսել հանրակրթության եւ բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդինեից ու առաջիկա անելիքներից: Աշոտյանը, մասնավորապես, նշել է, որ չնայած այս տարի աշակերտների թիվը դպրոցներում էականորեն կրճատվել է, սակայն հաջողվել է խուսափել մանկավարժների համատարած կրճատումներից: Նախարարն ընդգծել է, որ լուրջ ստուգումներ են անցկացվելու դպրոցներում ու բուհերում` գնալով տարբեր բողոքների ու խնդիրների հետքերով: Խախտումների հայտնաբերման դեպքերում, նախարարի խոսքով,«պատժիչ-մահակային» գործելաոճ է դրսեւորվելու:
ավելի...
|
| |