|
31.07.2010 18:39
Սիրանույշ Մուրադյան
«Ռադիոլուր»
Համագործակցության ինչպիսի՞ եզրեր ունեն Արցախի քաղաքական ուժերն արտերկրի իրենց գործընկերների հետ եւ ինչ՞ է դա տալիս Արցախին:
Կան ուժեր, որոնք այս առումով ակտիվ գործունեություն են ծավալել, բայց ուժեր էլ կան, որոնք պարզապես պասիվ են:
Ինչ կարո՞ղ է տալ ինքնորոշման միջազգային ճանաչմանը դեռ չհասած Արցախին այստեղ գործող քաղաքական ուժերի համագործակցությունը արտերկրի քաղաքական դաշտի հետ:
Կա՞ այդպիսի համագործակցություն. արցախյան քաղաքական ճամբարում պատասխանը միօրինակ չէ:
Ազատ հայրենիք կուսակցության գրասենյակի պատասխանատու, Արցախի խաորհրդարանաի փոխնախագահ Արթուր Թովմասյան:
«Մենք կապ չուենք դրսի կուսակցությունների հետ»:
«Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյան.
«Մենք կապեր ունենք աշխարհի տարբեր երկրների պառլամենտների կուսկացությունների, քաղաքական գործիչների հետ. քաղաքական գործիչները, ոչ հայ նույնիսկ գալիս են Ղարաբաղ, հանդիպումներ են լինում երկրի բարձրագույն իշխանությունների հետ, այս ամենի նապտակն այն է, որ ծանոթացնենք Ղարաբաղին` ճանաչման գործընթացի, այսպես ասած, սկիզբը համարելով»:
Արցախի կոմունիստական կուսակցություն: Արցախի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանն էլ կարեւորեց Ղարաբաղի ճանաչման գործընթացում նաեւ համագործակցության եզրերի հաստատումը օրինակ աշխարհի կոմունիստների հետ, կարեւորեց խնդրի էության բացատրությունը:
«Մենք սերտ համագործակցության մեջ ենք Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի կոմունիստական կուսակցությունների հետ: Մոլդովայի կոմկուսից մեզ համախոհներ քիչ ունենք, որովհետեւ իրանք էլ ունեն նույն պրոբլեմը, նրանք չեն հասկանում Արցախի հարցի իրավական ու քաղաքական հիմքերը: Մենք Եվրոպայի կոմունիստական կուսակցության հետ կապ չունենք, բայց հայ անդամների հետ, որոնք լուրջ դիրքեր են զբաղեցնում կուսակցությունում, ասենք Ֆրանսիայում, Իտալիայում, նրանք մեր հարցը իհարկե ներկայացնում են այդ երկրներում»:
Արցախի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար Վալերի Ավանեսյան: Ասաց, Արցախի ճանաչման լոբբիստական գործունեությունում առանցքային կարող է լինել քաղաքական դաշտում, քաղաքական այրերի հետ թե կուսասկցական, եւ թե անհատական համագործակցությունը: Դա ըստ քիստոնեա-դեմոկրատի, կարող է «ճանաչում ներքեւից» բանաձեւի առանցքային բաղկացուցիչ լիենել:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|