|
31.07.2010 16:31
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Վերջին մեկ տարվա ընթացքում ազատազրկվածների թիվն աճել է ավելի քան 20 տոկոսով: Քրեակատարողական համակարգում 2010 թ հուլիսի 1-ի դրությամբ առավելագույնը նախատեսված 4 հազար 396 ազատազրկվածի փոխարեն պահվում է 4 հազար 850 մարդ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, օրինակ, 8 հոգու համար նախատեսված խցում ապրում են երկու անգամ ավելի, հաճախ նաեւ մինչեւ 20 ազատազրկված:
Այս ու մեկուսարանների պայմաններին վերաբերող այլ տվյալներ դեռեւս մեկ տարի առաջ ներկայացրել էր դիտորոդների խումբը, մեկուսարանններում կատարած իր դիտարկումների արդյունքում: Դիտորդական խմբի ղեկավար Արման Դանիելյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչու են հաասրակակակն կազմակերպությունները մեկուսարանների գերբնակեցման մասին ահազանգում այսօր, երբ դեռ մեկ տարի առաջ արդեն հայտնի էին այդ տվյալները:
«Խնդիրն այն է, որ այս տարվա ընթացքում իրավիճակն էապես ավելի է վատացել: Եվ եթե մենք անցյալ տարի ունեինք գերբնակեցում որոշ հիմնարկներում եւ առաջարկություն էինք անում, որ ավելի ճիշտ տեղաբաշխման խնդիր կա, ապա այսօր ամբողջ համակարգն է գերբնակեցված եւ գնալով վիճակն ավելի է վատանում:
Գերբնակեցման հիմքում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մի քանի պատճառներ են տեսնում: Հիմնականը համարում են հանցագործությունների թվի աճն ու դատարանների կողմից կալանքի որպես խափանման միջոցի չափազանց լայն, գրերթե համատարած կիրառումը:
Հասարակական կազմակերպությունները իրավիճակից դուրս գալու երկարաժամկետ ու կարճաժամկետ լուծումներ են առաջարկում:
«Երկարաժամկետ լուծում կարող է լինել կալանավորումների թվի կրճատումը: Մեզանում կալանքը համատարած կիրառում ունի, այն դեպքում, երբ աշխարհում ընդունված է կալանավորումն իրականացնել միայն ծայրահեղ դեպքերում: Սա քննությունն իրականացնող մարմինների ու դատարանների խնդիրն է»:
Խնդրով մտահոգ կազմակերպությունների կարծիքով էական վերանայման կարիք ունի նաեւ վաղաժամկետ ազատման համակարգը: 2009-ի տվյալների համաձայն` վաղաժամկետ ազատվել է նման հնարավորություն ունեցող դատապարտյալների 14 տոկոսը:
«Սա նշանակում է, որ հանձնաժողովները չունեն համապատասխան չափորոշիչներ եւ սուբյեկտիվ որոշումներ են կայացնում»:
Թեմային հայտարարությամբ անդրադարձած հասարակական կազմակերչպխությունները մեկուսարաններում գերբնակեցման խնդիրը լուծելու համար այս քայլերն առաջարկում են զուգորդել նաեւ համաներման կիրառմամաբ: Նրանք դիմում են ԱԺ-ին ու հանարապետության նախագահին` համաներման մասին որոշում կայացնելու առաջարկով:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|