Այսօր` 08.09.2010 Ժամանակը Երևանում` 23:39:02

Թարմացում` 08.09.2010 18:26

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
06.09.2010
05.09.2010
04.09.2010

 

 
 
Քաղաքական նոր ուժի ձեվավորման շուրջ լուրերը հակասական են

31.07.2010 15:29

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այն որ ներքաղաքական դաշտում շուտով նոր ուժ է ստեղծվելու խոսում են շատերը, բայց առայժմ հստակ չէ, թե ով եւ ինչ ուժ է ստեղծելու: Ամեն ինչ ասվում է ընդամենը լուրերի մակարդակով: Այդ լուրերից մեկն այսօր փորձեցինք ճշտել անձամբ այն մարդուց, ում անունը կապում են նոր ուժի ստեղծման հետ: Այսպիսով` ասում են, որ քաղաքական նոր միավոր է ստեղծելու անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ընդ որում առաջին համագումարի օրն էլ են նշում:

«Դա սուտ է, այն ինչ որ ասում են, որ ես կուսակցություն եմ ստեղծում, հոկտեմբերի 16-ին էլ իմ կուսակցության համագումարն է: Իմ 15 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ես սովոր եմ եւ հանգիստ եմ վերաբերվում, երբ ինձ հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում: Որեւէ քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրություն եւ ցանկություն չունեմ, սակայան ինչպես քաղաքական գործիչներն են ասում «երբեք մի ասա երբեք»»:

Նոր ուժի առաջնորդի կարգավիճակում Ժողովրդական Կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը տեսնում է բոլորովին այլ մարդու:

«Կա հավանականություն, որ Վարդան Օսկանյանը կստեղծի հերթական «փուչիկ»-ը: Հասկանում եք, նախագահակռիվ է դառնում: Այսօր կա երեք քաղաքական ուղղություն: Կա նախկին իշխանություն, որն իր կողքը հավաքել է որոշակի կրիտիկական զանգված, կա ներկա իշխանություն, որն ունի ներուժ ու կա դաշտ, որը չի ընդունում ոչ այս իշխանությունը, ոչ այն իշխանությունը: Ուրեմն այդ դաշտը պատրաստ է այն մարդկանց համար, ովքեր կկարողանան համոզել, որ ժողովրդի համար պատրաստ են անելու այնբ ամենն ինչ ժողովուրդն ակնկալում է»:

Այս վերլուծությամբ քաղաքական գործիչը, փաստորեն, հաստատեց, որ պայքարը գնալու է ընդդիմադիր, բայց առայժմ չկողմնորոշված ընտրազանգվածի համար: Որ այդպիսի ընտրազանգված միշտ լինում է ընտրությունների ժամանակ` փաստում են նաեւ սոցիոլոգները: Կախված նրանից, թե ինչ ժամանակահատվում ընտրությունը եւ ինչ պայմաններում է ընթանում, այդ ընտրազանգվածը կարող է կազմել ընտրողների 10-ից 20 տոկոսը: Վերլուծաբանների գնահատակններով, էլեկտորատի համար պայքարում վտանգավոր վիճակում են մի քանի կուսակցություն, որոնց մեջ նշվում է օրինակ «Ժառանգության» անունը: Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, սակայն, համոզված է, որ նույնսիկ եթե ստեղծվի նոր կուսակցություն, ապա իրենց համար դա վտանգավոր չի լինի:

«Գիտեք, Ժառանգության էլեկտորատը, գոնե, նրա հիմնական մասը բավականին կայուն է եղել եւ մնում, որովհետեւ դա մի էլեկտորատ է որին ոչ պարտադրել են քվեարկել, ոչ կաշառել են, որ քվեարկեն: Այս առումով, Ժառանգությունը իր հիմնական ընտրողներին հուսախաբ չի արել, հետեւաբար ընտրողները, կարծում եմ, այս տարիների ընթացքում Ժառանգությունից հիասթափվելու շատ քիչ առիթներ կամ չեմ ունեցել, կամ դրանք շատ քիչ են եղել: Մենք այս առումով մտահոգվելու որեւէ խնդիր չունենք կամ ապահովագրվելու խնդիր չունենք»:

Պատգամավորը, սակայն, թերահավատ է, որ նոր կուսակցություն, այնուամենայնիվ կստեղծվի: Շատ կարճ ժամանակում կուսակցություն ստեղծելը բարդ գործ է նաեւ ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաներից ելնելով: Սակայն, օրինաչափությունների մեջ կան նաեւ բացառություններ: Որպես օրինակ Ազգային Ժողովրդավարների Դաշինքի ղեկավար Արշակ Սադոյանը հիշեցնում է, թե ինչ կարճ ժամանակում եւ ինչ արդյունավետությամբ ստեղծվեց Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը:

Սադոյանի պատկերացմամբ նոր կուսակցություն ստեղծելու համար դեռ ժամանակ կա: Նա նաեւ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի այդ նոր ուժը, հիմնականում երիտասարդներից կազմված:

«Շատ վախենում եմ, որ այդ նոր քաղաքական ուժը չունենա գաղափարական միասնություն, որովհետեւ իմ երկար շփումները քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների ցույց են տալիս, որ նրանք աշխրահահայացքային ամբողջականություն դեռ չունեն, սպասումներ կան, որ հետագայում դա կձեւավորվի: Ավելի շատ ոչ թե որոշակի գաղափարով, այլ ուղղակի մոտեցումների նոր որակով կձեւավորվի այդ քաղաքական ուժը: Որին ակնհայտորեն ստիպված պետք է մաս կազմի նաեւ ավագների ներկայացուցիչները որոնք կգտնեն նպատակահարմար այդ նոր մոտեցումներին հովանավորել, մասնակցել»:

Այն որ մինչեւ ընտրություններ, հնարավոր է ստեղծվեն ինչ որ միավորներ, խորհրդարանական մեծամասնության ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի բացառում, բայց քաղաքական ուժ կամ կուսակցություն այդ միավորներին չի անվանում:

«Քաղաքական ուժը ստեղծվում է տարիների ընթացքում: Հնարավոր է մինչեւ ընտրություններ ընտրաթիմեր ստեղծեն, անունն էլ դնեն կուսակցություն: Չեմ կարծում որեւէ բնական քաղաքական ուժ կստեղծվի: Արհեստածին` ընտրությունների նախաշեմին, շատ ուժեր են ստեղծվում, բայց դրանք քաղաքական ուժեր չեն, դրանք ընդամենը ընտրական շտաբներ են»:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

08.09.2010 18:26  Հասարակություն

Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է»


08.09.2010 16:49  Պաշտոնական

Բակո Սահակյանը միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար


08.09.2010 16:05  Հասարակություն

Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը


08.09.2010 14:37  Քաղաքական

ՀՌԱԿ ատենապետ.«Ղարաբաղյան խնդրի զարգացումների ժամկետը այս տարվա դեկտեմբերն է»


08.09.2010 14:20  Հասարակություն

Մետրոպոլիտենի հրդեհի պատառն ըստ մասնագետների` հին սարքավորումները նորերով չփոխարինելն է


08.09.2010 13:28  Քաղաքական

Ադրբեջանի նախաձեռնությամբ վաղը սպասվող քննարկումը հնարավոր է չկայանա, կանխատեսում է Հովհաննես Մարգարյանը


08.09.2010 13:13  Տնտեսություն

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի «Դիջիթեք էքսպո 2010» ամենամյա ցուցահանդեսը


08.09.2010 12:57  Քաղաքական

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին դիտարկումն անցել է առանց միջադեպերի. Համանախագահները մոտենում են Ստեփանակերտին


08.09.2010 11:43  Հասարակություն

Հրդեհ` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, վիրավորներ եւ տուժածներ չկան


08.09.2010 11:02  Քաղաքական

Տիգրան Բալայան.«Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացված տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում են»


07.09.2010 17:25  Հասարակություն

«ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը քննարկման փուլում է


07.09.2010 16:52  Հասարակություն

Ա.Հարությունյան.«Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն միավորվելու. Արմեն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում»


07.09.2010 16:39  Մշակույթ

«Ռեանիմանիա»-ի շրջանակում սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն մասնագետները


07.09.2010 15:05  Քաղաքական

Մկրտիչ Մինասյան.«Ադրբեջանը փորձում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմանը դավանաբանական երանգ տալ»


07.09.2010 15:01  Հասարակություն

Մշակութային նոր օջախ` Արթիկում, բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետը


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon