|
29.07.2010 16:02
Սիրանույշ Մուրադյան
«Ռադիոլուր»
Կոսովոյի նախադեպին չպետք է ուշադրություն դարձնենք, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ինչ որոշում էլ կայացներ Հաագայի միջազգային դատարանը, միեւնույնն է Ղարաբաղի ինքնորոշման համար մենք պետք է շարունակեինք պայքարել: Սա ուղղակի հաճֆելի մանրուք է, ռուսերեն հայտնի խոսքը մեջբերեց նա£
Ադիբեկյանը նպատակահարմար է համարում,, որ Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, իր ձեվակերպմամբ, «բարեկիրթ ապահարզանի» գնա Ղարաբաղի հետ՝ թողնելով խնդրի լուծումն Արցախին ու Ադրբեջանին: Այսպիսի քայլը, նրա համոզմամբ, վտանգ չունի, որովհետեւ հայկական զինված ուժերը Ղարաբաղում են:
Սոցիոլոգը պատմեց նաեւ, որ Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցկացված սոցհարցման արդյունքներով ղարաբաղցիների 85 տոկոսը Արցախը անկախ է տեսնում, 15 տոկոսը կասկածում է Ղարաբաղի անկախությանը, միայն 0, 1 տոկոսն է, որ ցանկանում է Ղարաբաղը միանա Ադրբեջանին: Վերջինները, ըստ սոցիոլոգի, կամ կիսահայ են, կամ էլ ժամանակին ունեցած պաշտոնն են կորցրել:
Ահարոն Ադիբեկյանը պամեց նաեւ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանում արված մի հետազոտության մասին: Ըստ ամերիկյան այդ հետազոտության՝ ադրբեջանցիների կեսից պակասն է հավատում, որ Ադրբեջանին կհաջողվի հետ ստանալ Ղարաբաղը: Ամերիկյան այս հետազոտությունը, ըստ Ադիբեյկանի, սառը ջուր է ադրբեջանցիների տաք գլխին£
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|