Այսօր` 06.09.2010 Ժամանակը Երևանում` 06:37:52

Թարմացում` 04.09.2010 17:58

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
03.09.2010
02.09.2010
01.09.2010

 

 
 
Հանրապետական պատգամավորնեն ընդդիմության մասին

28.07.2010 16:42

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Չի բացառվում, որ մինչեւ խորհրդարանական հերթական ընտրություններ Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծվեն նոր կուսակցություններ: Վերջին շրջանում այս խոսակցություններն ավելի են ակտիվացել:

Նոր քաղաքական ուժ ստեղծողների ցանկում շատ հաճախ նշվում է օրինակ` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անունը, բայց վերջին շրջանում ցուցակը համալրվել է եւ ավելացել է անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի անունը: Ընդ որում՝ ասում են, որ կուսակցություն ստեղծելու գործում նրան օժանդակում է իշխանությունը:

«Այսօր քաղաքական դաշտի համար մի տեսակ երազ է, որ նոր քաղաքական ուժ կստեղծվի: Քաղաքական ուժը ստեղծվում է տարիների ընթացքում: Ես կարծում եմ՝ իշխանական ուժը որեւէ վիճակ չի ստեղծվել, որ նոր քաղաքական ուժեր ստեղծի: Իսկ Վիկտոր Դալլաքյանը ձեր սիրելի ընդդիմությունն է: Ես երբեւիցե չեմ նկատել, որ Վիկտոր Դալլաքյանն ուզում է քաղաքական ուժ ստեղծել»,- ասում է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ներքաղաքական խմորումներից է նաեւ խոսակցությունը, թե կապի եւ տրանսպորտի նախկին նախարար, այժմ օրինացերկրական դարձած Էդուարդ Մադաթյանը խոստացել է իր հետ «Օրինաց երկիր» տանել մի քանի հազար մարդ: Իբրեւ արտահոսքի աղբյուր շատ հաճախ նշվում է Հանրապետականը:

«Դրանք պարզապես զրպարտիչ խոսակցություններ են` մեկը մյուսի նկատմամբ հաշիվներ լուծելու խնդիրներ ունեն: Իհարկե՝ պարոն Մադաթյանը կարող է եւ ՕԵԿ անդամ լինել, բայց ես երբեւիցե չեմ լսել, որ պարտավորություններ ունի` 20 հազար մարդ պետք է վերցնի Հանրապետականից կամ մեկ այլ կուսակցությունից տանի ՕԵԿ ընտրող դարձնի»£

Ընդդիմության մասին խոսելն էլ, ըստ Գալուստ Սահակյանի, ավելի բարդ է:

«Սկսել եմ արդեն մոռանալ, թե ընդդիմությունը ինչ բան է, որովհետեւ եթե ընդդիմությունը ընդդիմության հետ կռվում է՝ այստեղ ընդդիմության խնդիր չի կարող լինել: Այնպիսի մի շիլաշփոթ է, որը պետք է կարողանանք կարճ ժամանակում չթողնենք մեծ դրսեւորումներ ունենա: Բայց ես ավելի շատ կողմնակից եմ համատեղ աշխատել գոնե ազգային կարեւորագույն խնդիրների առումով»£

Չնայած սրան՝ Գալուստ Սահակյանը «Ազդակ» ակումբում, իսկ հանրապետական մեկ այլ պատգամավոր` Լեռնիկ Ալեքսյանյանը «Դուպլեքս» ակումբում բավականին երկար ժամանակ տրամադրեցին վերլուծելու, թե ինչ է իրականում կատարվում ընդդիմադիր դաշտում, հատկապես ՀՀՇ- ի ներսում:

Արդյո՞ք իշխանություններն են փորձում սեպ խրել ու քանդել կուսակցությունը, ինչի մասին շատ հաճախ ակնարկում են ընդիմադիրները: Լեռնիկ Ալեքսանյանը անհիմն համարեց նման խոսակցությունները՝ պարզաբանելով, որ եթե սեպ խրելու հիմքեր կան կուսակցության ներսում՝ ով ասես կարող է դա անել: «Սեպ խրողը կարող է իրենց միջից լինեն, որոնք անձնական շահագրգռվածություն ունեն: Ես կարծում եմ, որ դրանք դատարկ խոսակցություններ են£ Կային ՀՀՇ- ի ներսում որոշակի խմորումներ եւ այդ խմորումներից կարող են օգտվել շատ-շատ ուժեր: Համենայն դեպս՝ իշխանություններին դա անհրաժեշտ չէր: Ես չեմ կարծում, որ ՀՀՇ- ն այնքան հզոր ուժ էր, որ իշխանություններին անպայման անհրաժեշտ էր սեպ խրել»:

Հենց սա է պատճառը, որ նախկինում արտահայտած կարծիքը այսօր Գալուստ Սակայնանն արդեն փոխել է: «Ասել եմ, եթե ՀՀՇ-ն առանձին հանդես գա, կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի եւ հնարավոր է, որ ԱԺ- ում պատգամավորներ ունենա: Իսկ եթե ՀԱԿ- ը ցուցակ դրեց` չեմ կարծում, որ ԱԺ կգա, որովհետեւ տարբեր գաղափարախոսություններ ունեցող մարդիկ են այնտեղ: Իսկ հիմա ասում եմ արդեն ժամանակավրեպ է, որովհետեւ վերջին համագումարը ցույց տվեց, որ ՀՀՇ- ն ըստ էության, կամ կա կամ ուզում է ձեւափոխվել»:

Ինչ վերաբերում է «Ժառանգության» համագումարի արձագանքներին, ապա դրանից հետո ուշադրության է արժանացել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունը` նախագահական ընտրությունների ժամանակ կին թեկնածու տեսնել: «Ռադիոլուր»- ի հարցին ի պատասխան հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, որ խելացի կնոջ դեպքում շատ էլ նորմալ է:

«Մտածում եմ, որ կան կանայք, որ կարող են պաշտոններ զբաղեցնել£ Հանրապետականն ունի, բայց նախագահի համար, կարծում եմ, որ դեռեւս այդպիսի երեւացող մարդ համենայնդեպս ես չեմ տեսնում»£

Վերադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ նշենք, որ Գալուստ Սահակյանի համար արդեն մոտավորապես պարզ է, թե որ ուժերն են հայտնվելու Աժ- ում ընտրություններից հետո: Առաջին եւ երկրորդ տեղերը նա բաժանեց Հանրապետականի եւ «Բարգավաճ Հայաստան»- ի միջեւ: Մնացածի դեպքում պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը` թե ով ում հետ պայմանավորվածության կգա: Բայց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը կարծում է, որ քաղաքական ուժերի առումով խորհրդարանի կազմը էապես չի փոխվի: Խորհրդարանում կրկին տեղեր զբաղեցնելու հավանականություն նա տեսնում է նաեւ Դաշնակցության եւ «Ժառանգության» համար:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

04.09.2010 17:58  Հասարակություն

ՀՀ վարչապետն ու Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Լոռու մարզում են


04.09.2010 17:46  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին


04.09.2010 16:07  Հասարակություն

«Ներողություն խնդրողներից մեկը ես եմ եղել»,- խոստովանել է Զաֆեր Յորուքը


04.09.2010 15:24  Քաղաքական

Արտակ Զաքարյան.«ՀԱԿ-ի գործողություններին առանձնապես լուրջ վերաբերվել պետք չէ»


04.09.2010 14:14  Պաշտոնական

Շ. Քոչարյան. «Ժամանակն է, որ Ադրբեջանի հուսահատ և սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան»


04.09.2010 13:46  Մշակույթ

Թուրքիան հետագայում հրաժարվելու է իր ժխտողական քաղաքականությունից եւ ճանաչելու է ցեղասպանության փաստը, կարծում է Ժերար Դեպարդիեն


04.09.2010 13:01  Պաշտոնական

Փրկարարի օրը նշանավորվել է ԱԻՆ նորակառույց շենքի բացմամբ


04.09.2010 11:32  Պաշտոնական

Հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը կանխվել է


03.09.2010 16:35  Քաղաքական

Սեպտեմբերի 17-ի հանարահավաքը ՀԱԿ -ը կանցկացվի Մատենադարանի մոտ


03.09.2010 16:22  Միջազգային

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիներ


03.09.2010 15:24  Տնտեսություն

Բացվել է «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսը


03.09.2010 15:09  Մշակույթ

Աղթամարի Սբ. Խաչը կբացվի առանց խաչի


03.09.2010 13:51  Տնտեսություն

Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը


03.09.2010 12:58  Մշակույթ

Ք.Ա. 3600-3400 թթ-ին Սիսիանին հարող Ներքին Գոտեձորում մարդիկ երկրագործությամբ են զբաղվել


03.09.2010 12:35  Մշակույթ

«Թումանյանական հեքիաթի օր»` Դսեղում


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon