|
28.07.2010 14:07
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
Թուրքիայում տիրող ներքին իրավիճակի ու Հայաստանի վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին այսօր Արմատ ակումբում իր տեսակետն է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքիայում սեպտեմբեր ամիսը շատ թեժ եւ իրադարձություններով հագեցած է լինելու, ինչը նրա խոսքով` անմիջական կապ է ունենալու նաեւ Հայաստանի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, թուրքագետի գնահատմամբ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժ չի լինի:
«Ինչպես Աբդուլահ Գյուլն էր հայտարարել, որ ժամանկն է լուռ դիվանագիտության: Լռությունը, ըստ երեւույթին կպահպանվի մինչեւ 2011 թվականի հուլիսը` Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Մինչ այդ որեւէ ռեալ քայլ հայ-թուրքականի հարաբերությունների կարգավորման առումով չի լինի: Հայստանի հետ զիջումներով համագործակցությունը աղմաուկ կբարձրացնի ազգայնականների շրջանում, ինչը պետք չէ Էրդողանին: Վանի Սուրբ Խաչի պատարագը եւ այլն, թուրքերն իրենք էլ են գիտակցում, որ սա շպար է` եվրոպական, ամերիկյան ուժերի աչքերը փակելու համար: Իրական առաջընթաց չի սպասվում»,- ասել է թուրքագետը:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|