|
28.07.2010 14:21
Աննա Բալյան
«Ռադիոլուր»
«Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը միջազգային իրավունքին չի հակասում». սա հիմնական ձեռքբերումն է Հաագայի դատարանի որոշումից, որը պետք է միջազգային հանրության սեփականությունը դարձնել: Այս համոզմունքն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա նաեւ նշել է, որ Կոսովոյի հարցով եզրակացությունը ոչ թե նախադեպ է, այլ կայացվել է դեռեւս 18,19, 20- րդ դարերում եղած նախադեպերի հիման վրա. անկախության հռչակումը կատարվում է միակողմանի:
Կիրո Մանոյանն ընդգել է, որ դա չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ վերջինս վերաբերում է միջպետական հարաբերություններին:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|