Այսօր` 06.09.2010 Ժամանակը Երևանում` 06:41:02

Թարմացում` 04.09.2010 17:58

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
03.09.2010
02.09.2010
01.09.2010

 

 
 
Կոսովոյի նախադեպից ոգեւորվել պետք չէ, կարծում է Գալուստ Սահակյանը

28.07.2010 14:16

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կոսովոյի նախադեպից ոգեւորվել պետք չէ, կարծում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հիմնավորելով իր կարծիքն այսպես.

«Արդեն ամերիկյան կողմն ասաց, որ գոյություն ունի երկակի չափորոշիչներ: Դա միայն կարող է Կոսովոյին վերաբերել: Չի կարող Օսեթիային վերաբերել, չի կարող Ղարաբաղին վերաբերել: Սա է վիճակը: Այսինքն` ժողովրդավարական արժեքները երբեմն տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում ավելի երկրորդական են դառնում: Սա է ասում այսօր աշխարհը: Այսինքն` այդ առումով աշխարհն այսօր նոր մոդելի փնտրտուքի մեջ է: Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը առաջնային չլիներ, այսօր աշխարհում կլիներ մոտավորապես քսան պետություն, ոչ ավելի: Նորից միջազգային հանրությունը հասկացավ, որ կարեւորագույն խնդիրը ազգերի ինքնորոշման իրավունքն է»:

Հաագայի դատարանի որոշումն առաջին հերթին քաղաքական որոշման հետեւանք է, կարծում է պատգամավորը` մատնանշելով այլ ուղղություններ, որի դեպքում Հայաստանը կարող է օգտագործել Կոսովոյի նախադեպը: Այս դեպքում պատգամավորը կիսում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանի երեկ արտահայտած կարծիքները:

«Ընդհանրապես հայկական դիվանագիտությունը այդ ուղղությամբ պետք է գնա, որ կարողանանք մեզ բարեկամ երկրների հետ աշխատանք տանել, որպեսզի սկսեն ԼՂ ճանաչման գործընթացներ: Այնպես որ կիսում եմ Բեքարյանի ասածը, բայց չեմ ուզում Ղարաբաղի արտգործնախարարությունը առանձնացնել Հայաստանի արտգործնախարարությունից, որովհետեւ դա մեզ համար համազգային խնդիր է: Այդքան չի կարելի անհատականացնել: Իհարկե, որպես դիվանագիտական խաղ կարելի է գցել գործունեությունը Ղարաբաղի վրա, բայց երբեմն էլ ասում ենք, որ Ղարաբաղը ինչպես կորոշի, մենք համաձայն ենք: Դա ասում ենք, բայց դա այդպես չէ: Ոնց որ հայերը կորոշեն, այդպիսի լուծում էլ կստանա Ղարաբաղը»,- ասել է Գալուստ Սահակյանը:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

04.09.2010 17:58  Հասարակություն

ՀՀ վարչապետն ու Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահը Լոռու մարզում են


04.09.2010 17:46  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեին


04.09.2010 16:07  Հասարակություն

«Ներողություն խնդրողներից մեկը ես եմ եղել»,- խոստովանել է Զաֆեր Յորուքը


04.09.2010 15:24  Քաղաքական

Արտակ Զաքարյան.«ՀԱԿ-ի գործողություններին առանձնապես լուրջ վերաբերվել պետք չէ»


04.09.2010 14:14  Պաշտոնական

Շ. Քոչարյան. «Ժամանակն է, որ Ադրբեջանի հուսահատ և սադրիչ գործողությունները իրենց համարժեք գնահատականը ստանան»


04.09.2010 13:46  Մշակույթ

Թուրքիան հետագայում հրաժարվելու է իր ժխտողական քաղաքականությունից եւ ճանաչելու է ցեղասպանության փաստը, կարծում է Ժերար Դեպարդիեն


04.09.2010 13:01  Պաշտոնական

Փրկարարի օրը նշանավորվել է ԱԻՆ նորակառույց շենքի բացմամբ


04.09.2010 11:32  Պաշտոնական

Հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձը կանխվել է


03.09.2010 16:35  Քաղաքական

Սեպտեմբերի 17-ի հանարահավաքը ՀԱԿ -ը կանցկացվի Մատենադարանի մոտ


03.09.2010 16:22  Միջազգային

Պաշտոնական Մոսկվան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղիներ


03.09.2010 15:24  Տնտեսություն

Բացվել է «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսը


03.09.2010 15:09  Մշակույթ

Աղթամարի Սբ. Խաչը կբացվի առանց խաչի


03.09.2010 13:51  Տնտեսություն

Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը


03.09.2010 12:58  Մշակույթ

Ք.Ա. 3600-3400 թթ-ին Սիսիանին հարող Ներքին Գոտեձորում մարդիկ երկրագործությամբ են զբաղվել


03.09.2010 12:35  Մշակույթ

«Թումանյանական հեքիաթի օր»` Դսեղում


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon