|
13.03.2010 19:03
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մարտի 4- ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան ԱՄՆ-ից հետ էր կանչել իր դեսպան Նամիք Թանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:
Նիստին ներկա էր նաեւ հայկական պատվիրակությունը, որի կազմում էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննսիյանը: ԱԺ պատգամավորի խոսքով՝ հայկական պատվիրակությունից առաջ ԱՄՆ Կոնգրեսում բավական ակտիվ աշխատում էին թուրքական 3 պատվիրակություններ, որոնցից երկուսը՝ խորհրդարանական, երրորդը՝ թուրք գեներալների խումբ, որի գործունեությունը, պատգամավորի խոսքով, առավել քողարկված էր£
Երեկ վերադառնալով Միացյալ նահամգներից՝ Վահան հովհաննիսյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ: Խոսելով հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ՀՅԴ գործիչն ընդգծեց. «Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ոչ մի փուլում մերձեցման մասին խոսք չի գնացել, իսկ փոխվստահության մթնոլորտ կողմերի միջեւ չի եղել հենց սկզբից»:
ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` գործընթացի սկզբից էլ պարզ էր, որ թուրքական կողմը փորձելու է խաբել եւ իր կողմից առաջ քաշված նախապայմանները փաթաթել Հայաստանի վզին£ «Վնասներն ակնհայտ են, իսկ օգուտները դեռեւս չենք տեսել»,- նշեց ԱԺ պատգամավորը՝ որպես ասվածի ապացույց ներկայացնելով հետեւյալը.
«Հայոց ցեղասպանությանը մշտապես աջակցած ամերիկացի մի քանի կոնգրեսականներ, ի դեմս Մըք Քոուլի, այս անգամ դեմ են քվեարկել օրինագծին՝ պատճառաբանելով, թե կարող է վնասել հայ- թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացին£ Այդպիսի դիրքորոշում հայտնեց նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում խոչընդոտել հայ-թուրքական գործընթացին, եւ ինքն անձամբ չի ողջունում բանաձեւի ընդունումը»£
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի կեսերին ԱՄՆ կատարելիք այցին՝ Վ. Հովհաննիսյանը հայտարարեց. «Դա հերթական ծուղակ է, նպատակ ունի նախագահ Օբամային ազատել հայ համայնքին ուղղված իր ապրիլքսանչորսյան ելույթում «ցեղասպանություն» բառն օգտագործելու պարտականությունից»£
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|