|
29.07.2010 18:03
Նախագահ Սերժ Սարգսյանը օպերային մեծանուն երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել:
«Արաքս Դավթյանի վսեմաշուք լիրիկական սոպրանոն նվաճեց աշխարհի օպերային հարթակները: Երգարվեստի խստապահանջ երկրպագուները սրտատրոփ ակնկալում էին դասական երգացանկի նրա նորովի մեկնություններն Ամերիկայի, Ասիայի եւ Եվրոպայի ամենաճանաչված դահլիճներում: Արաքս Դավթյանի տաղանդը փայլատակեց ոչ միայն օպերային բեմերում եւ համերգասրահներում, այլեւ կինոյում, մանկավարժության բնագավառում»,- ասված է նախագահի հեռագրում£
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|