|
28.07.2010 17:52
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մարտական դիրքում բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու, ինչպես նաեւ զինակից ընկերոջ կյանքը փրկելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգեւատրվել են ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սասուն Գեւորգյանը եւ շարքային Նարեկ Ղարաքեշիշյանը:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում Սեյրան Օհանյանն այսօր պարգեւը հանձնեց շարքային Նարեկ Ղարաքեշիշյանին: Մաղթելով քաջառողջություն եւ շուտափույթ ապաքինում` ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ ծառայակից ընկերոջը սեփական կյանքը վտանգելու գնով փրկելը արժանի է գովասանքի եւ գնահատանքի:
Նույն օրը պարգեւատրման արարողություն տեղի ունեցավ նաեւ ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Սեյրան Օհանյանը պարգեւը հանձնեց կրտսեր սերժանտ Սասուն Գեւորգյանին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց նրան բարդ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ ծառայակից ընկերոջ կյանքը փրկելու համար, մաղթեց առողջություն, խաղաղ եւ արգասաբեր ծառայություն:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|