|
28.07.2010 14:08
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հուլիսի 28- ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Արեւիկ Պետրոսյանը եւ Սամվել Նիկոյանը ընդունել են ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ԱԺ- ի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:
Տիկին Պետրոսյանը եւ պարոն Նիկոյանը շնորհավորել են իրենց գործընկերոջը ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք եւ ակնկալելով ակտիվ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների փոխնախագահները անդրադարձել են Հայաստան- Արցախ միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտության զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ- ի Միջազգային դատարանի որոշմանը:
ԼՂՀ խորհրդարանի փոխնախագահ պարոն Թովմասյանը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ- ի Միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաեւ ԼՂՀ- ի միջազգային ճանաչման գործընթացին: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերը:
Նրա համոզմամբ` ԼՂՀ միջազգային ճանաչումը չի խաթարի ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումներին, միջխորհրդարանական տարբեր ձեւաչափի կառույցներում ղարաբաղյան հիմնախնդրի, այդ կառուցներում ԼՂՀ տեսակետների ներկայացման հարցերին:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|