|
27.01.2010 13:18
Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացնում են «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ից, հայտնի են դարձել Հրազդան գետում ձկների մասսայական ոչնչացման պատճառների ուսումնասիրման առաջին արդյունքները: «Ջրի փորձանմուշներում հայտնաբերվել է ակտիվ քլոր, որը կարող էր դառնալ ձկների մահվան պատճառ»,- «ԷկոԼուր»-ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը:
Ներկայումս ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացվում են ուսումնասիրություններ՝ ձկների մեջ հայտնաբերելու տոքսիկ նյութեր: Տվյալ դեպքին առնչվող բոլոր նյութերը տրամադրվել են Կոտայքի մարզի ոստիկանությանը:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|