|
31.07.2010 12:16
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան պատասխանել է ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռոյդի, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերիի եւ Սենատորներ Բարբարա Բոքսերի, Ռոբերտ Մենենդեսի ու Ռուս Ֆեյնգոլդի գրավոր հարցերին: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA):
Ըստ տեղեկատվության, Ջոն Քերին նախօրեին հայտարարել է, որ օգոստոսի 3-ին իր ղեկավարած հանձնաժողովում տեղի է ունենալու դեսպանների թեկնածուների, այդ թվում Մեթյու Բրայզայի քեկնածության քվեարկությունը:
«Եվ քվեարկությունը նշանակվել է այն դեպքում, երբ թեկնածու Բրայզան լիարժեք պատասխաններ չի տվել Հերի Ռեյդի ու այլ առանցքային անդամների գրավոր մի շարք հարցերին», -հաղորդում է ANCA-ն:
«Պարոն Բրայզայի անպատասխանատու ու ոչ լիարժեք գրավոր պատասխանները ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին հաստատում են, որ նրա անձի նկատմամբ մտահոգությունները տեղի են և հաստատում են նաև, որ դա այն մարդը չէ, որ պետք է նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան», - ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով, այդ տարածաշրջանում ԱՄՆ դիվանագիտությունը պետք է սկսել թարմությամբ, նոր դեսպանով, ով խորը կապեր չի ունենա Ադրբեջանի կոռումպացված կառավարությնա հետ ու կույր չի լինի Բաքվի վարած ռազմական քաղաքականության նկատմամբ:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|