|
29.07.2010 11:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադտկեն եւ Բեռնար Ֆասիեն երեկ Վիեննայում հանդիպել են Մինսկի խմբի մյուս անդամների հետ ու հանդիպումից հետո հայտարարություն տարածել:
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության համաձայն, միջնոդներն իրազեկել են իրենց գործընկերներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների, մասնավորապես, հունիսի 17- ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած եռակողմ հանդիպման, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների` հուլիսի 17- ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման եւ Մոսկվայում ու Ալմաթիում համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունների մասին:
Համանախագահները նշել են, որ կողմերի գործադրած ջանքերը բավարար չեն եղել առկա տարաձայնությունները հաղթահարելու համար եւ ընդգծել են, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր` հրադադարի ռեժիմն ամրապնդելու եւ փոխզիջումների պատրաստակամությունը ի ցույց դնելու համար:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ համանախագահները մտադիր են սեպտեմբերի սկզբին այցելել տարածաշրջան` հակամարտության կողմերի ջանքերին աջակցելու նպատակով:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|