|
28.07.2010 11:18
Այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի օդանավակայունում` վայրէջք կատարելիս ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ինքնաթիռում 152 մարդ է եղել. լրատվամիջոցների տեղեկացմամբ, բոլորը զոհվել են: Նշենք, որ Ինքնաթիռը Կարաչիից ուղեւորվում էր Իսլամաբադ: Հաղորդվում է, որ միջադեպի շրջանում մառախուղի եւ հորդառատ անձրեւի պատճառով վատ տեսանելություն է եղել, ինչի հետեւանքով էլ ինքնաթիռը բախվել է սարին: Պատահարը տեղի է ունեցել Մարհալի լեռներում: Փրկարարների գործը բարդանում է դժվարանցանելի տեղանքի պատճառով. վայրում, որտեղ վթարի է ենթարկվել ինքնաթիռը, ճանապարհներ չկան:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|