|
11.03.2010 14:23
«Բաքուն Երեւանից Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վերաբերյալ պատասխանի է սպասում», այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Դիվանագետի խոսքով, Մոսկվայում Ռուսաստանի եւ Փարիզում Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ Հայաստանի նախագահի հանդիպումից հետո պարզ կդառնա, թե ինչ ուղղությամբ են Մինսկի խմբի համանախագահների հետ ընթանալու հետագա բանակցությունները:
«Ադրբեջանն ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը: Այն թույլ է տալիս քննարկել խոշոր համաձայնագիր», - ասել է պաշտոնյան: Մամեդյարովի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման հարց օրակարգում չկա: Անդրադառնալով ամերիկացի կոնգրեսականների ընդունած` Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին, Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե այն բացասաբար կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|