|
10.03.2010 16:42
Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում:
Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն:
«Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է միայն սեփական շահերը»,- ասված է ադրբեջանցի կոմունիստների տարածած հայտարարության մեջ:
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|