Այսօր` 09.09.2010 Ժամանակը Երևանում` 00:28:03

Թարմացում` 08.09.2010 18:26

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
06.09.2010
05.09.2010
04.09.2010

 

 
 
Ա.Եղոյան.«Ալյուրի եւ հացի որոշակի թանկացումը օբյեկտիվ չէ»

31.07.2010 16:03

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին տարբեր շուկաներում նկատվում է ալյուրի թանկացում: Դա, բնականաբար, իր ազդեցությունն է ունենում նաեւ հացի գնի վրա: Եթե ոչ միանգամից, ապա աստիճանաբար ցորենի, ալյուրի ու հացի շուկաներում գործող տնտեսվարողները հետեւում են միմյանց օրինակին ու բարձրացնում գինը` փորձելով հիմնավորել, թե ցորենի գինը գյուղատնտեսական վատ տարվա պատճառով բարձրանում է նաեւ միջազգային շուկաներում: Գյուղատնտեսության նախարարն էլ կարծում է, որ շուկան է որոշում գինը: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, սակայն, գտնում է, որ այս շուկայում գնաճն օբյեկտիվ չէ:

Անմիջապես այն բանից հետո, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը սկսեց խոսել թեկուզ փոքր, սակայն որոշակի գնանկման մասին, մեր քաղաքացիներին այժմ էլ հանկարծակիի է բերում ալյուրի եւ հացի որոշակի թանկացումը: Ընդ որում` տարբեր շուկաներում գների փոփոխությունը տարբեր է, որոշ տեղերում էլ` փոփոխություններ չկան: Սակայն գնաճի միտումներն ակնհայտ են: Ո՞րն է պատճառը: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը փորձում է հիմնավորել հետեւյալ կերպ:

«Սա պայմանավորված է ցորեն արտադրող երկրներում ցորենի պակաս բերքով: Ցորենի այս տարվա բերքը շատ ցածր է: Իսկ գինն էլ որոշում է շուկան»:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը, սակայն, համաձայն չէ, որ այս գնաճն օբյեկտիվ հիմքեր ունի: Նախ` մեր տնտեսվարողները դեռ թանկացած ցորենը չեն ներկրել, հետո էլ, ըստ նրա, ինչո՞ւ են նրանք անպայման ներկրում հենց Ռուսաստանից, որտեղ ցորենի բերքը վատ է, թող այլ շուկաներից բերեն, բավականին մեծ են շուկաները:

«Ալյուրի գնի թանկացումն այսօր այնքան էլ արդարացված չէ: Եւ ամենակարեւորը` արդարացված չէ հացի գնի թանկացումը: Ինչո՞ւ: Որովհետեւ եթե հիշում ենք` սրանից 5 տարի առաջ, 2 տարի առաջ, եղել է նույն վիճակը, երբ ալյուրի գինը բավականին բարձրացավ, հացը հետը թանկացավ: Հետո ալյուրի գինն ընկավ, բայց հացը մեզ մոտ էդպես էլ չէժանացավ: Հիմա նույն պրոցեսն է գնում»:

Աբգար Եղոյանը վստահ է, որ պետությունը կարող է մի շարք լծակներով կանխել հացի գնի թանկացումը, քանի որ հացարտադրության ոլորտում հնարավոր է գոնե որոշակիորեն սահմանափակել շահույթը:

Նա ընդգծում է, որ Ռուսաստանում, վատ բերքով հանդերձ էլ, կառավարությունից հրահանգ կա, որ դա որեւէ կերպ իրենք ներքին շուկայում հացի թանկացման չբերի: Իսկ մեզ մոտ հացը թանկանում է, նույնիսկ այն դեպքում, երբ մեզ մոտ երաշտ չկա:
Խոսելով ընդհանրապես գյուղմերքի` այս տարվա բարձր գների մասին, հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարի հրապարակած տվյալների համաձայն` այս տարի բերքը նախորդ տարվանից գրեթե կրկնակի պակաս է:

«Խնդիրը պտղի պակասի, որը ցրտահարության, տեւական անձրեւների, նորմալ փոշոտում չկատարվելու եւ անորակ բերք ստանալու արդյունք է: Ինչպես նաեւ այս տարի բանջարաբոստանային կուլտուրաների բերքահավաքը 25-30 օրով ուժացած է»:

Աբգար Եղոյանը համաձայն է, որ բերքը քիչ է, սակայն մրգի ու բանջարեղենի այս տարվա բարձր գինն էլ սուբյեկտիվ հիմքեր ունի: Գներն, ըստ նրա, անհասկանալի բարձր են: Եվրոպական շուկաներում, նրա դիտարկմամբ, ներկրվող միրգն ավելի էժան է, քան մեզ մոտ, երբ մենք տեղական բերքն ենք սպառում: Խնդիրը միջնորդային առեւտրի մեջ է:

«Այսօր նույն ծիրանի գնի մեջ գյուղացուն գուցե վճարվել է 400-500 դրամ: Մնացած 500 դրամն ավելացնում են միջնորդները, որոնք քաղաքի բնակիչներ են կամ արդեն նաեւ գյուղից եկածներ»:

Սպառողների շահերով մտահոգ կազմակերպության նախագահի համոզմունքը` կառավարությունն իր եկող տարվա բյուջետային միջոցներից գյուղատնտեսությանն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի:

«Առաջին գործը, որ թույլ կտա եկող տարի ավելի ցածր գներ, մեր հողերն ամբողջությամբ մշակելն է, այնինչ այսօր Հայաստանում մշակովի հողատարածքները տարեցտարի կրճատվում են»:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

08.09.2010 18:26  Հասարակություն

Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է»


08.09.2010 16:49  Պաշտոնական

Բակո Սահակյանը միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար


08.09.2010 16:05  Հասարակություն

Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը


08.09.2010 14:37  Քաղաքական

ՀՌԱԿ ատենապետ.«Ղարաբաղյան խնդրի զարգացումների ժամկետը այս տարվա դեկտեմբերն է»


08.09.2010 14:20  Հասարակություն

Մետրոպոլիտենի հրդեհի պատառն ըստ մասնագետների` հին սարքավորումները նորերով չփոխարինելն է


08.09.2010 13:28  Քաղաքական

Ադրբեջանի նախաձեռնությամբ վաղը սպասվող քննարկումը հնարավոր է չկայանա, կանխատեսում է Հովհաննես Մարգարյանը


08.09.2010 13:13  Տնտեսություն

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի «Դիջիթեք էքսպո 2010» ամենամյա ցուցահանդեսը


08.09.2010 12:57  Քաղաքական

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին դիտարկումն անցել է առանց միջադեպերի. Համանախագահները մոտենում են Ստեփանակերտին


08.09.2010 11:43  Հասարակություն

Հրդեհ` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, վիրավորներ եւ տուժածներ չկան


08.09.2010 11:02  Քաղաքական

Տիգրան Բալայան.«Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացված տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում են»


07.09.2010 17:25  Հասարակություն

«ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը քննարկման փուլում է


07.09.2010 16:52  Հասարակություն

Ա.Հարությունյան.«Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն միավորվելու. Արմեն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում»


07.09.2010 16:39  Մշակույթ

«Ռեանիմանիա»-ի շրջանակում սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն մասնագետները


07.09.2010 15:05  Քաղաքական

Մկրտիչ Մինասյան.«Ադրբեջանը փորձում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմանը դավանաբանական երանգ տալ»


07.09.2010 15:01  Հասարակություն

Մշակութային նոր օջախ` Արթիկում, բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետը


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon