Այսօր` 08.09.2010 Ժամանակը Երևանում` 22:55:16

Թարմացում` 08.09.2010 18:26

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
06.09.2010
05.09.2010
04.09.2010

 

 
 
Ծախսերը` ծրագրվածից քիչ, եկամուտները` սպասվածից շատ

30.07.2010 12:58

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Բյուջեի կատարողականի` այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները հուսադրող են, իսկ բյուջետային կատարողականի հաջորդ կիսամյակի սպասելիքները` դրական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա նկատել է, որ 2009- ի առաջին կիսամյակի համեմատ` պետբյուջեի եկամուտներն ավելացել են մոտ 22 տոկոսով, իսկ բյուջեի եկամուտների 93 տոկոսը ձեւավորվել է հարկային եկամուտների հաշվին:

Ծախսերը` ծրագրվածից քիչ, եկամուտները` սպասվածից շատ: Հայաստանի գլխավոր գանձապետն այսպես է գնահատում պետբյուջեի` այս տարվա առաջին կիսամյակի կատարողականը: Ըստ նրա` արդյունքները հուսադրող են, ինչը նշանակում է, որ նոր ծրագրերի համար էլ գումարներ կլինեն:

«Ակնկալվում է, որ տնտեսության առկա միտումների պահպանման դեպքում տարեկան ծրագրերը եւս կգերակատարվեն եկամտային մասում, ինչը հնարավորութուն կտա իրականացնել լրացուցիչ ծախսային ծրագրեր կամ ներկա ծրագրերն ընդլայնել»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանի:

Գլխավոր գանձապետն ասում է, որ ֆինանսների նախարարությունում լավատեսորեն են սպասել դրական փոփոխությունների, այդուհանդերձ, տարեսկզբին իրենք ավելի համեստ ու զգուշավոր սցենարով են աշխատել: Այսպիսով, այս տարվա հունվար- հունիսին եկամտի եւ դրամաշնորհների տեսքով բյուջե է մտել շուրջ 356 մլրդ դրամ: Սա սպասվածից 10.3 տոկոսով ավելի է: Բյուջեի եկամտի 93 տոկոսը հավաքված հարկերի ու տուրքերի հաշվին է:

«Հատկանշական է, որ հարկերի, տուրքերի ու սոցապվճարների գծով գերազանցումը 36.3 մլրդ դրամ է»:

Բյուջեով ծրագրված ծախսերն էլ խնայվել են 7.4 տոկոսով: Ծախսվել է շուրջ 342 մլրդ դրամ: Զերծ մնալով բազմաթիվ թվային մանրամասներից` նշենք, որ ծախսված գումարից շուրջ 15 մլրդ դրամ ուղղվել է պետական պարտքի տոկոսավճարներին, 120 մլրդ դրամի սոցիալանական նպաստ ու կենսաթոշակ է վճարվել, 28.5 մլրդ դրամի էլ` պետական աշխատավարձ: Եւս 67 մլրդ դրամ էլ վճարվել է պետական հիմնարկների համար ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման համար:

«2010- ը մենք սկսել են գանձապետական միասնական հաշվում ընդամենը 161.8 մլրդ դրամ մնացորդով: Առաջին կիսամյակում գանձապետական միասնական հաշվում միջին մնացորդը կազմել է շուրջ 156 մլրդ դրամ»,- ասել է ՀՀ գլխավոր գանձապետը:

Որքանո՞վ են արդյունավետ կատարվել պետական ծախսերը: Ատոմ Ջանջուղազյանը նկատում է, որ պետական գանձապետարանը վերահսկողական գործառույթ չունի, միայն գնահատում է, թե որքանով են ներկայացված վճարային փաստաթղթերը համապատասխանում սահմանված պահանջներին: Իսկ մինչ վերահսկողական մարմինները կհրապարակեն իրենք գնահատման արդյունքները պետական ծախսերի արդյունավետության վերաբերյալ, ֆինանսների նախարարությունում փորձում են առավել ուշադիր լինել, որ պետական գումարները հօդս չցնդեն: Այս տարվանից արդեն հիմնականում պետական վարկերով իրականացվող տարբեր ծրագրերի իրականացման գրասենյակների կողմից ծախսերը պետք է ներառվեն պետբյուջեի մասին հաշվետվություններում: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջի ֆինանսների նախարարը կառավարության նիստին հայտարարել էր, որ ոչ նորմալ վիճակ է ստեղծվել այս առումով:

«ԾԻԳ- երի հետ կապված կար խնդիր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ բոլոր համաձայնագրերով նախատեսված էր, որ ԾԻԳ- երի հաշիվները պետք է գտնվեն առեւտրային բանկերում: Երկարատեւ բանակցությունների արդյունքում, այդուհանդերձ, հաջողվեց հիմնավորել ու համոզել Համաշխարհային բանկին, որ այդ պահանջը կորցրել է իր արդյունավետությունը, եւ անհամեմատ ավելի նպատակահարմար կլինի այդ հաշիվների մնացորդն ունենալ գանձապետարանում: Դրանից բյուջեն երկկողմանի կարող է շահել»,- եզրափակել է Ատոմ Ջանջուղազյանը:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

08.09.2010 18:26  Հասարակություն

Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է»


08.09.2010 16:49  Պաշտոնական

Բակո Սահակյանը միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար


08.09.2010 16:05  Հասարակություն

Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը


08.09.2010 14:37  Քաղաքական

ՀՌԱԿ ատենապետ.«Ղարաբաղյան խնդրի զարգացումների ժամկետը այս տարվա դեկտեմբերն է»


08.09.2010 14:20  Հասարակություն

Մետրոպոլիտենի հրդեհի պատառն ըստ մասնագետների` հին սարքավորումները նորերով չփոխարինելն է


08.09.2010 13:28  Քաղաքական

Ադրբեջանի նախաձեռնությամբ վաղը սպասվող քննարկումը հնարավոր է չկայանա, կանխատեսում է Հովհաննես Մարգարյանը


08.09.2010 13:13  Տնտեսություն

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի «Դիջիթեք էքսպո 2010» ամենամյա ցուցահանդեսը


08.09.2010 12:57  Քաղաքական

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին դիտարկումն անցել է առանց միջադեպերի. Համանախագահները մոտենում են Ստեփանակերտին


08.09.2010 11:43  Հասարակություն

Հրդեհ` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, վիրավորներ եւ տուժածներ չկան


08.09.2010 11:02  Քաղաքական

Տիգրան Բալայան.«Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացված տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում են»


07.09.2010 17:25  Հասարակություն

«ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը քննարկման փուլում է


07.09.2010 16:52  Հասարակություն

Ա.Հարությունյան.«Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն միավորվելու. Արմեն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում»


07.09.2010 16:39  Մշակույթ

«Ռեանիմանիա»-ի շրջանակում սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն մասնագետները


07.09.2010 15:05  Քաղաքական

Մկրտիչ Մինասյան.«Ադրբեջանը փորձում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմանը դավանաբանական երանգ տալ»


07.09.2010 15:01  Հասարակություն

Մշակութային նոր օջախ` Արթիկում, բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետը


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon