Այսօր` 09.09.2010 Ժամանակը Երևանում` 00:42:10

Թարմացում` 08.09.2010 18:26

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
06.09.2010
05.09.2010
04.09.2010

 

 
 
Կառավարությունը հաստատել է «Արի տուն» ծրագիրը

11.03.2010 14:31

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության հերթական նիստն ավարտվել է առանց ճեպազրույցի: Կառավարության անդամներն այսօր, ի տարբերություն մյուս օրերի, մերժել կամ էլ օրակարգից հանել են մի շարք նախագծեր: Նիստի սկզբում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է դեռ նախորդ տարի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցված միջնաժամկետ ծախսային ծրագրերին:

Վարչապետը կառավարության բոլոր անդամներին հանձնարարեց «հսկողության տակ պետք է վերցնել միջնաժամկետ ծախսային ծրագրերը. այն պետք է համադրեք հանրապետության նախագահի նախընտրական ծրագրերի հետ, եւ քանի որ հիմա աշխատանքներ են ընթանում, որոնք մենք պետք է ավարտենք հունիսին, բոլոր նախարարները ինձ պետք է գրավոր զեկուցագիր ներկայացնեն, թե ինչպիսի խնդիրներ են նրանք տեսնում, որպեսզի մենք կարողանանք այն թիրախները, որոնք առկա են հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում, դարձնենք իրականանալի»:

Օրակարգն այսօր էլ ընդգրկուն էր, այն ներառում էր բազմաթիվ ու տարաբնույթ նախագծեր: 2011 թվականից արդեն հաշվապահական բոլոր հաշվետվությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշերին: Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով էլ փոփոխություններ կատարվեցին համապատասխան օրենքներում:

«Տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն իրականացնել տեխնիկական զննության ցանկացած կայանում` անկախ տրանսպորտային միջոցի հաշվառման վայրից, գույաքահարկով հարկել ձյունագնացները եւ մոտոամենագնացները, հանել կորած վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրերի եւ հաշվառման համարանիշերի հետ գանձվող պետական տուրքի կրկնապատիկը»,- նախագիծը ներկայացրեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը :

էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ մեր երկիրն արդեն պատրաստ է մասնակցել «Շանհայ 2010» լայնամասշտաբ ցուցահանդեսին: Հայաստանն այս ցուցահանդեսին կներկայանա «Աշխարհի քաղաքը» խորագրով:

Կառավարությունն այսօր նաեւ հաստատեց սփյուռքի երիտասարդների` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2010 թվականի ծրագիրն ու միջոցառումների ցանկը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունում ստուգման ժամանակ իրենք առնչվել են բենզալցակայանների կառուցման ու շահագործման խնդիրների հետ: Սա, ի դեպ, այն ժամանակ, երբ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առաջարկեց փոխել հողերի կատեգորիան եւ 1200 քառ. մետր տրամադրել մեկին, ով արդեն բավարար տարածք ունի գազալցակայան կառուցելու համար:

«Մարդը 4000 քառ. մետր հող ունի, ինչո՞ւ ենք նորից այդ 1200 մետրը տալիս: Չի բացառվում, որ գազալցակայանի կողքը կարող են օժանդակ կառույցներ լինել»,- ասաց Իշխան Զաքարյանը£

Վարչապետը համաձայնեց, որ հարցն օրակարգից հանեն՝ լրացուցիչ ուսումնասիրության համար:

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

08.09.2010 18:26  Հասարակություն

Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է»


08.09.2010 16:49  Պաշտոնական

Բակո Սահակյանը միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար


08.09.2010 16:05  Հասարակություն

Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը


08.09.2010 14:37  Քաղաքական

ՀՌԱԿ ատենապետ.«Ղարաբաղյան խնդրի զարգացումների ժամկետը այս տարվա դեկտեմբերն է»


08.09.2010 14:20  Հասարակություն

Մետրոպոլիտենի հրդեհի պատառն ըստ մասնագետների` հին սարքավորումները նորերով չփոխարինելն է


08.09.2010 13:28  Քաղաքական

Ադրբեջանի նախաձեռնությամբ վաղը սպասվող քննարկումը հնարավոր է չկայանա, կանխատեսում է Հովհաննես Մարգարյանը


08.09.2010 13:13  Տնտեսություն

Հոկտեմբերին Երեւանում կանցկացվի «Դիջիթեք էքսպո 2010» ամենամյա ցուցահանդեսը


08.09.2010 12:57  Քաղաքական

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին դիտարկումն անցել է առանց միջադեպերի. Համանախագահները մոտենում են Ստեփանակերտին


08.09.2010 11:43  Հասարակություն

Հրդեհ` մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանում, վիրավորներ եւ տուժածներ չկան


08.09.2010 11:02  Քաղաքական

Տիգրան Բալայան.«Ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացված տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում են»


07.09.2010 17:25  Հասարակություն

«ՀՀ ԶՈՒ-ի կարգապահական կանոնագիրք» օրենքի նախագիծը քննարկման փուլում է


07.09.2010 16:52  Հասարակություն

Ա.Հարությունյան.«Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն միավորվելու. Արմեն Ամիրյանը նախընտրեց մնալ Հանրային ռադիոյում»


07.09.2010 16:39  Մշակույթ

«Ռեանիմանիա»-ի շրջանակում սեպտեմբերի 9-13-ը Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն մասնագետները


07.09.2010 15:05  Քաղաքական

Մկրտիչ Մինասյան.«Ադրբեջանը փորձում է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծմանը դավանաբանական երանգ տալ»


07.09.2010 15:01  Հասարակություն

Մշակութային նոր օջախ` Արթիկում, բացմանը ներկա է եղել ՀՀ վարչապետը


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon