Այսօր` 10.09.2010 Ժամանակը Երևանում` 01:20:30

Թարմացում` 09.09.2010 18:29

 » Քաղաքական
 » Պաշտոնական
 » Տնտեսություն
 » Հասարակություն
 » Միջազգային
 » Մշակույթ
 » Մարզեր
 » Մարզական
օր

ամիս

տարի

Ընտրեք օրը
07.09.2010
06.09.2010
05.09.2010

 

 
 
«Փարաջանով-­2010» կինոփառատոն՝ Լոնդոնում եւ Բրիսթոլում

13.03.2010 16:05

Ռուզան Խաչատրյան
«Ռադիոլուր»

Բրիտանական Լոնդոն եւ Բրիսթոլ քաղաքներում բացվել ու մինչեւ մայիսի 9-­ը շարունակվելու է «Փարաջանով-­2010» կինոփառատոնը: Փառատոնային ծանուցումը նրան անվանում է 20-­րդ դարի համաշխարհային կինոարվեստի մեծագույն վարպետներից մեկը, որին մյուս լեգենդար կինոգործիչները՝ Ֆելինին, Անտոնիոնին, Տարկովսկին թագադրել են այնպիսի տիտղոսներով, ինչպիսիք են՝ հանճար, կախարդ, մաեստրո...Բրիտանական հեղինակավոր պարբերականների մշակութային մեկնաբանները՝ փառատոնի առիթով, այս օրերին ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Սերգեյ Փարաջանովին:

Հայրենի խորհրդային երկրում ՝ ավելի շատ քրեական հալածանք, արգելք, իսկ աշխարհում՝ անհաշվելի մրցանակներ... Այդ թվում՝ Բրիտանական ակադեմիայի մրցանակ՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի համար, բայց գրեթե անհայտ արվեստագետ Բրիտանիայի միացյալ թագավորությունում: Այնպես որ, փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ երկրում առաջին անգամ Փարաջանովի ֆիլմերի եւ արվեստի ամբողջական ցուցադրությամբ, կլրացնեն այդ բացը: Ֆիլմերի ցուցադրությունը զուգահեռվելու է լուսանկարների ցուցահանդեսով, ժամանակակից արվեստի ինստալյացիաներով, սիմպոզիումներով, համերգներով...Իրադարձություններից մեկն էլ նախատեսված է Ս.Եղիշե հայկական եկեղեցում:

«Սոցռեալիզմից հրաժարվելուց հետո՝ 1964թվականից մինչեւ իր մահը՝ 1990թվականը, Սերգեյ Փարաջանովն ստեղծել է աշխարհում երբեւէ եղած ֆիլմերի մեջ չորս ամենագեղեցիկները»,­ բրիտանական «Գարդիան» թերթում գրում է կինոմեկնաբան Էլիֆ Բաթումանը:
Չորս ֆիլմ, իսկ արանքում՝ բանտարկություն, աքսոր, ստեղծագործական խոչընդոտներ:

«Ազգությամբ հայ Փարաջանովը ծնվել է 1924-­ին, Սովետական Վրաստանում: Նրա մայրը շատ արտիստիկ կին էր, որն ընկերների հետ ներկայացումներ սարքելու համար կարող էր իրեն զարդարել տոնածառի խաղալիքներով կամ վարագույրներով»,­ գրում է հեղինակը:

«Մաքուր փարաջանովյան» առաջին ֆիլմը մեկնաբանը համարում է 1964-­ին Կիեւում նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները»: Դա նրան հռչակ բերեց, ասում է՝ հիշելով, որ Փարաջանովը թույլ չտվեց կրկնօրինակել ֆիլմը, որը բնօրինակով հնչում է Կարպատների ուկրաինական բարբառով:

«Ստվերները» Փարաջանովի ֆիլմերի մեջ միակն է, որը դեպքերի ընթացիկ սյուժե ունի: 1969-ին Սայաթ Նովայի մասին նկարահանած ֆիլմի առիթով արդեն՝ կամ պիտի ասես՝ սյուժե չունի, կամ՝ սյուժեն խորհրդանշային է: Միակ շոշափելի սյուժետային դրվագն այստեղ, ըստ մեկնաբանի, վանականի եւ ծերունու հայտնությունն է ֆիլմում, «որը նման է փորքիկ նկարազարդման՝ սֆինքսի արձանի վրա»:

Չնայած Փարաջանովը ութ տարով մեծ էր Անդրեյ Տարկովսկուց, երիտասարդ ռեժիսորին բնորոշում էր, որպես իր ուսուցիչը, վարպետը: Եվ «Նռան գույնը» հստակորեն համեմատելի է Տարկովսկու 1966-­ին նկարահանած «Անդրեյ Ռուբլյովի» հետ:

«Նռան գույնը» 15 տարիների ընթացքում Փարաջանովի նկարահանած միակ ֆիլմն էր: 1973-­ին հինգ տարով խստացված ռեժիմի ճամբար ուղարկվեց, որտեղ նրա պարտականությունը տոպրակներ կարելն էր: Պատժի կրումից մեկ տարի շուտ` 1977-­ին ազատ արձակվեց: Թույլ չտվեցին աշխատել: Թբիլիսիում էր ապրում, չքավոր կյանքով: Տարկովսկին նրան մատանի տվեց` գրավ դնելու, Փարաջանովը որոշեց պահել ի հիշատակ իրենց մեծ բարեկամության:

Հետո վերջապես վերադարձավ կինոստուդիա, եւ 1984-­ին նկարեց «Սուրամի ամրոցի լեգենդը», իսկ 1988-­ին` « Աշուղ Քերիբը»: Այս երկու վերջին ֆիլմերը համարվել են միաժամանակ` թե պարզունակ, թե բարդ:

«Աշուղ Քերիբը» Փարաջանովի միակ ֆիլմն է, որը երջանիկ ավարտ ունի: Սիրեցյալները միանում են, եւ ճերմակ աղավնին թեւածում է ուղիղ տեսախցիկի առջեւով՝ ներկայացնելով Անդրեյ Տարկովսկուն, որին էլ ֆիլմը նվիրված է:

«Բայց ինձ համար, ­ «Գարդիանում» գրում է մեկնաբան Էլիֆ Բաթումանը, ­ փարաջանովյան երեւակայության գլուխգործոցը «Նռան գույնի» վերջին դրվագն է, որում գետնին պառկած սպիտակազգեստ պոետին մահն այցելում է կենդանի ճտերի տեղատարափի տեսքով»:

Ի դեպ, եթե կարելի է հաշվել, որ դերասանուհի Սոֆիկո Ճիարուլեին այս ֆիլմում խաղում է 6 դեր՝ թե բանաստեղծի, թե նրա սիրեցյալի կերպարներով, ապա դժվար թե հնարավոր լինի հաշվել Սերգեյ Փարաջանովի կատարած դերերը. ռեժիսոր, սցենարիստ, խմբագիր, խորեոգրաֆ, կոստյումների ձեւավորող, ընդհանուր ձեւավորող, դեկորատոր, տեսախցիկի շարժում...

! Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:

Տպելու տարբերակ  Վերադառնալ


 

09.09.2010 18:29  Տնտեսություն

480 միլիոն դրամ` ԱԺ նիստերի դահլիճի վերանորոգման համար. Դա այնդքան էլ մեծ գումար չէ, կարծում է Հովիկ Աբրահամյանը


09.09.2010 17:12  Հասարակություն

ԿԳ փոխնախարար. «Քննադատությունները շատ հաճախ տեղին են եղել»


09.09.2010 16:06  Տնտեսություն

Հայաստանը մրցունակությամբ 139 երկրների թվում 98-րդն է


09.09.2010 15:17  Քաղաքական

Հրայր Թովմասյան.«Ընդդիմությունն այն ուժն է, որն, անկախ ամեն ինչից, հայհոյում է իշխանություններին»


09.09.2010 15:10  Պաշտոնական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են


09.09.2010 14:42  Տնտեսություն

Նոյեմբերի մեկից կենսաթոշակները կբարձրանան


09.09.2010 14:21  Տնտեսություն

Ալեքսանդր Ցվետկով .«Մենք կարող ենք համատեղել մեր ուժերը` փոխշահավետ համագործակցության համար»


09.09.2010 13:24  Քաղաքական

Ալեքսանդր Մանասյանի «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գիրքը բաժանվելու է անվճար


09.09.2010 11:51  Հասարակություն

Հաստատվել է Նիդեռլանդներում և Ճապոնիայում ՀՀ դեսպանություններ ստեղծելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերը


09.09.2010 11:18  Քաղաքական

Այսօր Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


08.09.2010 19:39  Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի “Կանադա-Հայաստան” պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը


08.09.2010 18:26  Հասարակություն

Արամ Աթեշյան. «Սբ. Խաչ եկեղեցու վրա խաչը չտեղադրելու պատճառը սեպտեմբերի 12-ին նախատեսված հանրաքվեն է»


08.09.2010 16:49  Պաշտոնական

Բակո Սահակյանը միջնորդներին կոչ է արել օգտագործել իրենց ներուժը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար


08.09.2010 16:05  Հասարակություն

Երիտասարդ գիտնականների մեծամասնությունը նախընտրում է աշխատել արտերկրում, ասում է Սամվել Հարությունյանը


08.09.2010 14:37  Քաղաքական

ՀՌԱԿ ատենապետ.«Ղարաբաղյան խնդրի զարգացումների ժամկետը այս տարվա դեկտեմբերն է»


Հաջորդ 15
 

© 2003-2010 Հայաստանի Հանրային Ռադիո

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է

Էջին վերաբերող հարցերով դիմել mher@armradio.am

Գովազդի տեղադրման համար դիմել ad@armradio.am

Genocide museum PageRank Checking Icon