|
05.03.2010 17:16
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Աշխարհահռչակ, անսովոր, անկանախատեսելի խենթություններով լի. բոլոր բնորոշումները նրա դեպքում արդարացված են£ Սերբ ռեժիսոր եւ կիթառահար Էմիր Կուստուրիցան Սերբիայում մտերիմ է հայազգի ջութակահար Խաչատուր Ալմազյանի հետ£ Հենց այս մտերմությունն էլ առիթ է դարձել, որ Կուստուրիցան իր «չծխողների» նվագախմբով այցելի Երեւան£
«Հայաստան եկել եմ հետաքրքրասիրությունից դրդված£ Եվ գալուց հետո հասկացել, որ շատ ավելի կարեւոր է ճանաչված լինել այստեղ, քան ԱՄՆ- ում£ Մշակութային ու պատմական առումներով Հայաստանը բազմաշերտ է, ինչպես Սերբիան£ Մենք ունեցել ենք ընդհանուր թշնամի եւ բազմաթիվ հարցերում մեր ճակատագրերը կիսվել են£ Երկրորդ աշխարհամարտի տարիներին սերբ ժողովուրդը եւս ցեղասպանության զոհ դարձավ, ինչպես հայերը£ Կարծում եմ մեր ընդհանրությունների շինորհիվ է նաեւ, որ Հայաստանում իմ ֆիլմերն ավելի լավ են ընկալվում»£
Ամենահանրահայտ հայը, ում ճանաչում է Կուստուրիցան, Շառլ Ազնավուրն է£ «Ձեր ամանամեծ դեսպանը աշխարհում Ազնավուրն է, որի մասին ամեն ինչ գիտենք£ Ազնավուրի, Փարաջանովի, Խաչատուր Ալմազյանի արանքում էլի հայեր կան, որոնց ճանչում եմ, բայց չեմ կարող ասել, որ հայկական մշակույթի գիտակ եմ»,- խոստովանում է ռեժիսորը£
Ինչ կվերցնեիք Ձեզ հետ, եթե հայտնվեիք Նոյի կարգավիճակում£ Հարցին Կուստուրիցան պատասխանում է՝ Ֆելինիի ֆիլմերը£ «Ես երջանիկ մարդ եմ, եթե նույնիսկ արտաքինս դա չի հուշում£ Երջանիկ եմ, որովհետեւ կարողացել եմ անել այն, ինչ ցանկացել եմ£ Արվեստում ունեմ իմ պատրանքները եւ ապրում եմ այդ պատրանքների մեջ£ Մեզ նման փոքր ժողովուրդները պետք է ապավինեն միայն հավատքին եւ մշակույթին, այլ ճանապարհ չունենք»,- ասում է Էմիր Կուստուրիցան, ով, ի դեպ, ուղղափառ քրիստոնեության հետեւորդ դարձավ 1995 թվականին£
!
Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է:
Տպելու տարբերակ
Վերադառնալ
|